«Ռադիոալիքների բևեռացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռադիոալիքների բևեռացում'''–երևույթ,երբ ռադիոալիքների էլեկտրական և մագնիսական դաշտերի E և H լարվ...»:
(Տարբերություն չկա)

16:36, 14 Մայիսի 2015-ի տարբերակ

Ռադիոալիքների բևեռացում–երևույթ,երբ ռադիոալիքների էլեկտրական և մագնիսական դաշտերի E և H լարվածությունների ուղղությունները (ընդհանուր դեպքում և մեծությունները) տարածության մեջ մնում են անփոփոխ կամ փոփոխվում են որոսակի օրենքով:Ռադիոալիքների բևեռացումը լինում է գծային,շրջանային և էլիպսային:Բևեռացումը գծային է,եթե բևեռացման հարթությունը ալիքների տարածման ընթացքում անշարժ է:Այս դեպքում E վեկտորը պարբերաբար փոփոխվելով ռադիոալիքի հաճախականությանը հավասար հաճախականությամբ,մնում է ինքն իրեն զուգահեռ(նկ.1):Անտենաներից շատերը առաքում են հենց այդպիսի ալիքներ:Շրջանային և էլիպսային բևեռացման դեպքում E վեկտորը ռադիոալիքների հաճախականությամբ պտտվում է ալիքների տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ(Նկ.2) և իր ծայրով գծում է շրջանագիծ (շրջանային բևեռացում) կամ էլիպս (էլիպսաձև բևեռացում):Էլիպսային բևեռացման աստիճանը որոշվում է բևեռացման էլիպսի մեծ և փոքր առանցքների տարբերության և գումարի հարաբերությամբ:Ռադիոալիքների բևեռացման բնույթի պարզաբանումը կարևոր է ռադիոալիքների առաքման և ընդունման համար:Բևեռացման բնույթը փոխվում է,երբ ռադիոալիքներն անցնում են իոնացած կամ անհամասեռ միջավայրով (օրինակ,իոնոլորտում ալիքի գծային բևեռացումը կարող է փոխարկվել էլիպսային բևեռացման):Մագնիսական դաշտում բևեռացման հարթությունը շրջվում է:

Պատկեր:Նկ.1.jpg
նկ.1 ռադիոալիքների գծային բևեռացում. 1-ռադիոհաղորդիչ,2-ուղղահայաց վիքրատոր,3-բևեռացման հարթություն,4-ռադիոալիքների տարածման ուղղությունը,5-ընդունող անտենա,6-ռադիոընդունիչ:E-ն և H-ը էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվաշության վեկտորներն են,λ-ն՝ ալիքի երկարությունը:
Պատկեր:Նկ.2.jpg
նկ.2 ռադիոալիքների շրջանային բևեռացեում. 1-ռադիոհաղորդիչ,2-պարուրային անտենա,3-էլեկտրական և մագնիսական դաշտերի վեկտորների պտտման ուղղությունը,4-ռադիոալիքների տարածման ուղղությունը,ընդունող անտենա,6-ռադիոընդունիչ:E-ն և H-ը էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածության վեկտորներն են,λ-ն՝ ալիքի երկարությունը: