«Քվազիմասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Քվազիմասնիկներ,կոնդենսացված միջավայրերի թույլ գրգռված վիճակները նկարագրող քվանտային մասնիկնե...»:
 
Տող 1.
Քվազիմասնիկներ,կոնդենսացված միջավայրերի թույլ գրգռված վիճակները նկարագրող քվանտային մասնիկներ:Մեծ թվով մասնիկներից բաղկացած համակարգի գրգռված վիճակը ուժեղ փոխազդեցության հետևանքով տարածվում է միջավայրով որպես ալիք:Այդ ալիքների,այսպես կոչված՝ տարրական գրգռումների ձևավորմանը փաստորեն մասնակցում են համակարգի բոլոր մասնիկները:Մասնիկ-ալիքային երկվության համաձայն,տարածականորեն անընդհատ այդպիսի վիճակներին համապատասխանության մեջ են դրվում իմպուլսաէներգիական վիճակներ:Համակարգի մասնիկների կազմից և փոխազդեցության բնույթից կախված՝ կոնդենսացված միջավայրերում հնարավոր են տարբեր բնույթի գրգռումներ,հետևաբար և քվազիմասնիկներ:Ատոմների տատանումներն իրենց հավասարակշռության դիրքի շուրջը տարածվում են բյուրեղով որպես ալիքներ.համապատասխան քվազիմասնիկները կոչվում են ֆոնոններ:Գերհոսուն հելիումում խտության տատանումների ալիքներին համապատասխանում են ֆոնոններ և ռոտոններ:Ատոմների մագնիսական մոմենտների տատանումները մագնիսակարգավորված համակարգերում հանգեցնում են սպինային ալիքների առաջացմանը.համապատասխան քվազիմասնիկները մագնոններն են: Վերը հիշատակված բոլոր քվազիմասնիկները բոզոններ են:Կիսահաղորդիչներում քվազիմասնիկներ են հաղորդականության էլեկտրոնները և խոռոչները:Դինամիկական հատկությունների տեսանկյուններից քվազիմասնիկները նման են սովորական մասնիկներին,սակայն ի տարբերություն դրանց,չեն կարող ծնվել վակուումից:Քվազիմասնիկները իրենց առաջացման և գոյության համար պահանջում են ինչ-որ միջավայր կամ ֆոն,այսինքն՝լինելով շարժման կրողներ,քվազիմասնիկները միջավայրը կազմող մասնիկներ չեն:
Հաստատված է,որ կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի արդյունքների զգալի մասը կարելի է նկարագրել միմյանց հետ շատ թույլ փոխազդող քվազիմասնիկների լեզվով:Որպեսզի տարրական գրգռման՝ քվազիմասնիկի գաղափարն ունենա ճշգրիտ իմաստ,նրա կյանքի տևողությունը պետք է լինի շատ մեծ:Քվազիմասնիկների մարման հնարավոր ճանապարհները երկուսն են.1.ցրում այլ գրգռումներից,2.ցրում ֆոնի մասնիկներից: Ցածր ջերմաստիճաններում,երբ քվազիմասնիկների թիվը քիչ է,առաջին պատճառով տեղի ունեցող մարումը դառնում է ոչ էական:Երկրորդ տեսակի ցրման պատճառով քվազիմասնիկների մարումը փոքրանալու բավականաչափ պարզ պայմաններ դժվար է նշել:Սակայն մի շարք դեպքերում կան որոշակի գործոններ,որոնք խիստ սահմանափակում են մարման ֆազային տարածությունը:Այդպիսի գործոններից է Պաուլիի սկզբունքը:Քվազիմասնիկների խտության մեծացմանը զուգընթաց մեծանում է նաև փոխազդեցությունը հիմնական վիճակից ծնված քվազիմասնիկների միջև,որն իր հերթին կարող է նոր տարրական գրգռումների( բիէքսիտոններ,պոլյարոններ,ֆազոններ,ֆլուկտուոններ) ստեղծման պատճառ դառնալ:Օրինակ,էքսիտոնների մեծ խտությունների դեպքում դրանց փոխազդեցությունը դառնում է էական,դրանով իսկ ստեղծվում է կապված էքսիտոնային զույգի՝այսպես կոչված բիէքսիտոնի գոյության հնարավորություն:
 
[[Կատեգորիա:Քվազիմասնիկներ]]