«Ինֆրակարմիր ճառագայթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
'''Ինֆրակարմիր ճառագայթներ'''—էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք զբաղեցնում են տեսանելի լույսի կարմիր մասի (ալիքի երկարությունը՝ λ=0.74 մկմ) և կարճալիք ռադիոճառագայթման (λ~1-2մմ) միջև ընկած սպեկտրային տիրույթը:Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթը պայմանականորեն բաժանում են մոտիկ (0.74-ից մինչև 0.5 մկմ),միջին (2.5-50 մկմ) և հեռու (50-2000 մկմ) տիրույթների:Ինֆրակարմիր ճառագայթները հայտնաբերել է Վ. Հերչելը՝ Արեգակի սպեկտրն ուսումնասիրելիս (1800թ.):Հերչելի հայտնագործած այդ անտեսանելի ճառագայթները ջերմային էֆեկտ էին առաջացնում:Հետագայում (1835թ.) Ա. Ամպերն առաջ քաշեց այն ենթադրությունը, որ «ջերմային» (ինֆրակարմիր) և լուսային ճառագայթները միևնույն բնույթն ունեն, դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են:Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուրները բազմազան են:Այդպիսի ճառագայթում տալիս են բոլոր ատոմները:Եթե ատոմների հիմնական ռեզոնանսային անցումներից կարելի է ստանալ ուլտրամանուշակագույն և տեսանելի տիրույթի ճառագայթում,ապա երկրորդ և հաջորդ ռեզոնանսային անցումներից որպես կանոն ստացվում է մոտիկ և հեռու ինֆրակարմիր տիրույթների ճառագայթում: Ինֆրակարմիր ճառագայթներ ստացվում են նաև մոլեկուլներից:Մոլեկուլային սպեկտրները կազմված են էլեկտրոնային,տատանողական և պտտական սպեկտրներից:Էլեկտրոնային սպեկտրն ընկած է տեսանելի տեսանելի և մոտիկ ինֆրակարմիր տիրույթներում,տատանողական սպեկտրը՝ հիմնականում ինֆրակարմիր
(2.5-50 մկմ), իսկ պտտական սպեկտրը՝ հեռու ինֆրակարմիր և ռադիոալիքային տիրույթներում:1911-ին գերմանացի գիտնականներ Գ. Ռուբենսը և Օ. Բայերը ինֆրակարմիր ճառագայթներ հայտնաբերեցին սնդիկի գոլորշիներում (340 մկմ):Ինֆրակարմիր ճառագայթների հարուստ աղբյուր է Արեգակը,որի ճառագայթած էներգիայի մոտ կեսն ընկած է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում:Ինֆրակարմիր ճառագայթների աղբյուր են նաև շիկացման լամպերը և ընդհանրապես բացարձակ զրոից տարբեր ջերմաստիճան ունեցող բոլոր մարմինները:Մարմնի ջերմաստիճանի փոքրացմանը զուգընթաց ճառագայթման մաքսիմումը տեղաշարժվում է դեպի հեռու ինֆրակարմիր տիրույթը:Նյութերի հետ ունեցած փոխազդեցության առանձնահատկությունների շնորհիվ ինֆրակարմիր ճառագայթներն ունեն կիրառության որոշակի ոլորտ:Ինֆրակարմիր ճառագայթները կլանվում են ընտրողաբար:Որոշ նյութեր (էբոնիտ,ֆիբր,կաշի) թափանցիկ են ինֆրակարմիր տիրույթում:Այս հատկությունը հնարավորություն է տալիս ուսումնասիրել և չափել նյութերի բնութագրիչ որոշ պարամետրեր:Ինֆրակարմիր ճառագայթները համեմատաբար քիչ են ցրվում մթնոլորտում և առանց նկատելի կորուստների կարող են տարածվել մի քանի տասնյակ կմ:Ինֆրակարմիր ճառագայթների այդ հատկությունն օգտագործվում է աստղաֆիզիկական հետազոտություններում,լուսանկարչության բնագավառում(ինֆրակարմիր լուսանկարչություն):Ինֆրակարմիր ճառագայթների կիրառության ոլորտը սկզբունքորեն ընդլայնվեց և խորացավ արհեստական հզոր աղբյուրների՝ լազերների ստեղծումից հետո: