«Տոտո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա
Content deleted Content added
Նոր էջ «'''Տոտո''' [Toto, իսկական անուն ազգանու¬նը՝ Անտոնիո Դեկուրտիս-Գալյարդի, De Curtis-Gagliardi (1901-1967)], իտալա...»:
(Տարբերություն չկա)

14:38, 13 Մայիսի 2015-ի տարբերակ

Տոտո [Toto, իսկական անուն ազգանու¬նը՝ Անտոնիո Դեկուրտիս-Գալյարդի, De Curtis-Gagliardi (1901-1967)], իտալացի կինոդերասան։ Նախապես խաղացել է ռևյուում, օպերետում, թատրոնում, հանդես եկել ռադիոյով։ Տոտոն կինոյում ստեղծել է մի կերպար, որը փոխանցվել է ֆիլմից ֆիլմ, երբեմն՝ փոխելով անունը։ Կերպարի հաջողության շնորհիվ նկարահանվել են մի շարք կինոնկարներ՝ «Տոտոն ճամփորդում է Իտալիայում» (1948), «Տոտոն տուն է փնտրում» (1949), «Տոտոն փնտրում է կնոջը» (1952) Տոտոն (աջից) էսպոզիաոյի դերում (կադր «Ոստիկաններ և գողեր» կինոնկարից, 1951) և այլն։ Տոտոի մասնակցությամբ ֆիլմերում պայմանական, կատակերգական դրությունները հաճախ զուգակցվել են սոցիալական ուղղվածությանը, որը դարձել է նրա և նեոռեալիստ ռեժիսորների համագործակցության հիմքը․ Ռ․ Ռոսսելինիի «Ո՞ւր է ազատությունը» (1952), է․ Դե Ֆիլիպոյի «Նեապոլը միլիոնատերերի քաղաք է» (1950), Վ․ Դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954) և այլն: Խաղացել է նաև «Օրենքն օրենք է» իտալա-ֆրանսիական և Պ․ Պազոլինիի «Մեծ և փոքր թռչունները» ֆիլմերում։ Վերջին դերը Խաբեբան էր «Սուրբ Յանուարիուսի օպերացիան» (1967) կինոնկարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։