«Վահան Տոտոմյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տոտոմյանց''', Տոտոմիանց, Թոթոմյանց, վահան Թովմայի (1875-1952), բուրժուական տնտեսագետ, կոոպերատիվ...»:
(Տարբերություն չկա)

14:31, 13 Մայիսի 2015-ի տարբերակ

Տոտոմյանց, Տոտոմիանց, Թոթոմյանց, վահան Թովմայի (1875-1952), բուրժուական տնտեսագետ, կոոպերատիվ շարժման տեսաբան։ Սովորել է Բրյուսելի համալսարանում։ 1912-թվականից Մոսկվայի համալսարանի պրիվատ-դոցենտ, 1915-թվականից քաղաքատնտեսության ու վիճակագրության դ-ր։ 1919-թվականից վտարանդի։ Հիմնական աշխատությունները նվիրված են կոոպերացիայի պրոբլեմներին։ Տոտոմյանցը գտնում էր, որ կոոպերացիայի միջոցով կարելի է թուլացնել դասակարգային պայքարն ու բանվորների շահագործու¬մը։ Վ․ Ի․ Լենինը քննադատում էր Տոտոմյանցի կոոպերացիայի տեսությունն այն պատճառով, որ «Նրա մեջ չկա ո՝չ զարգացող կապիտալիզմ, ո՝չ դասակարգային պայ¬ քար» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էշ 487)։ Տ․ ենթադրում էր, որ Հոկտեմբերյան հեղա¬ փոխությունից հետո կոոպերատիվ շարժումն ուժեղացել է բանկերի Ու արդյունաբերության ազգայնացման շնորհիվ։ Ռուսաստանում կոոպերատիվ շարժման զարգացումն ընկալվում էր սոցիալիզմի տնտեսական բազիսի ստեղծման համար ՌԽԴԲԿ գործունեությունից անշատ։ Կապիտալիստական արտադրության հարաբերությունների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություններում, զարգացնելով «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» գաղափարը, հանդես էր գալիս հօգուտ դասակարգային հաշտության, շահույթների բաշխմանը բանվորների մասնակցության։ Գտնում էր, որ բանվոր դասակարգը շահագործումից կարող է ազատագրվել ոչ թե դասակարգային պայքարի, այլ միայն տրեդյունիոնների և արտադրական կոոպերացիաների ստեղծման ուղիով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։