«Տրախոմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տրախոմա''' (հուն, храхсоца, < xpaxvc, անհարթ), եգիպտական օֆթալմիա, աչքի լորձաթաղանթի...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Բժշկություն ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Տրախոմա''' ([[հուն]], храхсоца, < xpaxvc, անհարթ), [[Եգիպտոս|եգիպտական]] օֆթալմիա, [[աչք]]ի [[լորձաթաղանթ]]ի քրոնիկա կան վարակիչ հիվանդություն, ուղեկցվում է աչքի շաղկապենու բորբոքային հաստացմամբ և սպիական հյուսվածքի առաջացմամբ։ Հարուցիչը պատկանում է ատիպիկ վիրուսների (խլամիդիաներ) խմբին, որը գրավում է միջանկյալ տեղ տիպիկ վիրուսների և ռիկետսիաների միջև։ [[Հիվանդություն]]ը հիվանդ աչքից առողջին է փոխանցվում արտաթորանք ներով ([[թարախ]], լորձ, [[արցունք]])՝ կեղտոտված ձեռքերի, թաշկինակի, երեսսրբիչի և այլ առարկաների, ինչպես նաև [[ճանճ]]երի միջոցով։ Տրախոմաի գաղտնի շրջանը 7-14 օր է։ Մովորաբար ախտահարվում է աչքը։ Տրախոմա ընթանում է կլինիկական 4 շրջաններով, որոնք տևում են մի քանի ամսից մինչև տասնյակ տարիներ։ Տրախոմաի շրջանին բնորոշ է լորձաթաղանթի ինֆիլտրացիան, պտկիկավոր գերաճը և ֆոլիկուլների առաջացումը։ երկրորդ շրջանում ([[հիվանդություն|հիվանդությ]]ան բուռն շրջան) վերոհիշյալ ախտանշաններն ավելի են զարգանում, հասունացած ֆոլիկուլներն սկսում են քայքայվել, դրանց տեղում հայտնվում են սպիներ։ Կոպաճառների ուժեղ ինֆիլտրացիայի պատճառով կոպերը հաստանում են, ծանրանում, կախվում են և դեմքին տալիս քնկոտ արտահայտություն։ երրորդ շրջանում գերակշռում են սպիացման պրոցեսները, որոնց հետ կապված առաջանում են մի շարք բարդություններ․ կոպեզրերի ներշրջում ([[էնտրոպիոն]]), [[թարթիչ]]ների անկանոն աճ (տրիխիազ), կոպերի և ակնագնդի լորձաթաղանթի կպումներ, արցունքագեղձերի ծորանների սպիացումներ, աչքերի առաջային հատվածի չորացում, արցունքա պարկի բորբոքումներ և այլն։ չորրորդ շրջանում հիվանդության յուրահատուկ ախտանշաններից մնում են միայն սպիներն ու բարդությունները։ Այս շրջանում հիվանդն արդեն վարակիչ չէ շրջապատի համար, բայց 6 ամիս պետք է գտնվի հսկողության տակ։ առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում Տրախոմա կարող է տարածվել նաև աչքի եղջերաթաղանթի վրա; [[Եղջերաթաղանթ|Եղջերաթաղանթի]] ընդգրկումը պրոցեսի մեջ բավականին ծանրացնում է հիվանդի վիճակը, քանի որ եղջերաթաղանթը կարող է խոցոտվել, բարդանալ երկ րորդային ինֆեկցիայով, իսկ առողջացումից հետո ամենաբարենպաստ դեպքում եղջերաթաղանթը պղտորվում է, դառ նում անհարթ, որից հիվանդի [[տեսողու թյուն]]ն զգալի նվազում է։ Բուժումը․ [[Սուլֆանիլամիդներ|սուլֆանիլամիդներ]], [[տետրացիկլին|տետրացիկլինի]] խմբի անտիբիոտիկներ, ֆերմենտներ (լիդազ), բարդությունների դեպքում՝ վիրաբուժա կան միջամտություն։ Կանխարգելումը հիվանդների վաղ հայտնաբերում, կանոնավոր բուժում, սանլուսավորչական միջոցառումներ բնակչության շրջանում։ Տրախոմա տարածված է աշխարհի շատ երկրներում (հիմնականում [[Ասիա|Ասիայո]]ւմ և [[Աֆրիկա|Աֆրիկայում]])։ [[ԽՍՀՄ]]-ում, որպես մասսայական հիվանդություն, վերացվել է։ Ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Տրախոմա-ով հի վանդների թիվը կազմում է մոտ 400 մլն, Տրախոմաից կուրացածներինը՝ 80 մլն։ 1947-ին ՀԽՍՀ առողջապահության մի նիստրությանը կից կազմակերպվեց աչ քի հիվանդությունների կենտրոն, որին ակտիվ օգնություն էր ցույց տալիս աչքի հիվանդությունների կլինիկան։ [[1960]]-ական թվականներին ՀԽՍՀ-ում Տրախոմա վերացավ։ Այդ գործին նպաստեցին Հ․ Ցիցիկյանի, Բ․ Մելիք-Մուսյանի, Ե․ Մեսրոպյանի, Ե․ Բլավաց-կայայի աշխատանքները։
 
[[Կատեգորիա:Բժշկություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրախոմա» էջից