«Էլեկտրամագնիսական փոխազդեցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Էլեկտրամագնիսական փոխազդեցություն'''–բնության մեջ հայտնի հիմնական փոխազդեցություններից մեկը,հետազդող է և իրականացվում է էլեկտրամագնիսական դաշտի միջոցով:Ըստ փոխազդեցության ուժի էլեկտրամագնիսական փոխազդեցությունը միջանկյալ տեղ է զբաղեցնում մյուս փոխազդեցությունների շարքում:Էլեկտրամագնիսական դաշտի քվանտների՝ ֆոտոնների փոխազդեցությունը լեպտոնների,մեզոնների և բարիոնների էլեկտրական լիցքի և մագնիսական մոմենտի հետ պայմանավորում է այդ մասնիկների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը միմյանց հետ:Եթե էլեկտրամագնիսական փոխազդեցության շնորհիվ առաջացած ուժերը ձգողական են,ապա երկու կամ ավելի թվով մասնիկներ կարող են կազմել կապված վիճակ:Այդ հանգամանքն ընկած է մատերիայի հիմնական բաղադրիչ մասերի՝ ատոմների և մոլեկուլների գոյության հիմքում:Յուրաքանչյուր նյութի քիմիական կառուցվածքը ,ագրեգատային վիճակը և հատկությունները (ֆեռոմագնիսականություն,գերհաղորդականություն) պայմանավորված են էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագնիսական փոխազդեցությամբ:
Էլեկտրամագնիսական փոխազդեցության՝ փոխազդեցությունների ամենալավ հետազոտված դասի տոսությունըտեսությունը կազմում է քվանտային էլէկտրադինամիկայի առարկան:Էլեկտրամագնիսական փոխազդեցության ուժը որոշող α=e²/hc=1/137 (e-ն էլեկտրոնի լիցքն է,h-ը՝ Պլանկի հաստատունը,c-ն՝ լույսի արագությունը) հաստատունի փոքրությունը հնարավորություն է տալիս էլեկտրամագնիսական փոխազդեցության տեսությունը կառուցել խոտորումների տեսության (դաշտերի փոխազդեցությունը դիտվում է որպես թույլ խոտորում) մաթեմատիկական ապարատի հիման վրա:Էլեկտրամագնիսական փոխազդեցության տեսական ուսումնասիրության արդյունքնեը մեծ ճշտությամբ համընկնում են փորձերից ստացած տվյալներին,ուստի այդ փոխազդեցության հետ կապված պրոցեսների (ֆոտոն-ֆոտոնային ցրում,էլեկտրոնների,μ-մեզոնների,ֆոտոնների ցրումը նուկլոններից,ֆոտոնների առաքումով ուղեկցվող տրոհումներ,ուժեղ փոխազդող մասնիկների՝ հադրոնների ֆոտոծնում են) հետազոտումը խիստ կարևոր է միկրոաշխարհի տարբեր երևույթների կանխագուշակման ու բացատրության համար:Օրինակ՝ էլեկտրամագնիսական փոխազդեցության օրենքներում տարբեր նյութերի ատոմներից α-մասնիկների ցրման փորձնական տվյալների վերլուծությունը հանգեցրեց ատոմի միջուկի հայտնագործմանը:
Էլեկտրամագնիսական փոխազդեցությամբ պայմանվորված պրոցեսներում տեղի ունեն էներգիայի,իմպուլսի,շարժման քանակի մոմենտի,էլեկտրական,բարիոնային,լեպտոնային լիցքերի պահպանման օրենքները.ի տարբերություն թույլ փոխազդեցության,էլեկտրամագնիսական փոխազդեցությունը պահպանում է նաև տարօրինակությունը,զույգությունը,սակայն խախտվում է իզոտոպ սպինի պահպանումը,որը հատուկ է ուժեղ փոխազդեցությանը: