«Տիգրան Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
| ԱԱՀ = Տիգրան Պետրոսյան
| բնագիր ԱԱՀ = Տիգրան Վարդանի Պետրոսյան
| պատկեր =Tigran Petrosian cropped.jpg
| նկարագրում = Հայ շախմատիստ,շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն (1963-1969թթ.)
| ծննդյան օր = [[հունիս 17]], [[1929]]
| ծննդավայր = [[Թբիլիսի]], [[Վրաստան]]
| վախճանի օր = [[օգոստոս 13]],[[1984]]
| վախճանի վայրը = [[Մոսկվա]], [[Ռուսաստան]]
}}
 
[[Պատկեր:TigranPetrosyanNamakanish.jpg|մինի|աջից|Տիգրան Պետրոսյանին նվիրված նամականիշ]]
'''Տիգրան Վարդանի Պետրոսյան''' ([[հունիսհունիսի 17]], [[1929]] – [[օգոստոսօգոստոսի 13]], [[1984]])։ [[Շախմատ]]ի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974։ 27) և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
 
'''Տիգրան Վարդանի Պետրոսյան''' ([[հունիս 17]], [[1929]] – [[օգոստոս 13]], [[1984]])։ [[Շախմատ]]ի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974։ 27) և (Կասպարով 2004։ 7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
 
== Կենսագրություն ==
 
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։
 
Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ. [[ԽՍՀՄ]] առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ՝ 3-4-րդը, 1962 թ՝ 2-3-րդը։ 1959 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։
 
1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել [[Միխայիլ Բոտվիննիկ|Մ. Բոտվիննիկ]]ի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։
 
1966 թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով [[Բորիս Սպասկի|Բ.Սպասկի]]ին։ 1969 թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
 
1984 թվականից [[Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն|շախմատիստի կենտրոնական տուն]] կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։
[[Պատկեր:Tigran Petrosyan bust, Chess House.jpg|մինի|[[Տիգրան Պետրոսյանի կիսանդրի (Երևան, Շախմատի տուն)|Տիգրան Պետրոսյանի կիսանդրին]] Երևանի շախմատի տանը]]
 
== Խաղաոճ ==
[[Պատկեր:Tigran Petrosyan bust, Chess House.jpg|մինի|[[Տիգրան Պետրոսյանի կիսանդրի (Երևան, Շախմատի տուն)|Տիգրան Պետրոսյանի կիսանդրին]] Երևանի շախմատի տանը]]
Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի ''կանխարգելման'' գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։
 
== Ակումբներ ==
[[Փարիզ]]ում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է [[Ֆրանկ-Վազգեն Բայրամյան]]ը ([[Ֆրանսիա]]), պատվավոր նախագահը' շախմատի միջազգային կազմակերպիչ [[Գագիկ Հովհաննիսյան]]ը ([[Հայաստան]]), քարտուղարը' [[Հելեն Բայրամյան]]ը ([[Ֆրանսիա]])<ref>[http://tert.am/am/news/2011/08/24/tigran/ Փարիզում բացվել է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ], tert.am</ref>։
 
Տող 42 ⟶ 33՝
 
{{DEFAULTSORT:Պետրոսյան, Տիգրան}}
 
[[Կատեգորիա:1929 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 17 ծնունդներ]]
Տող 47 ⟶ 39՝
[[Կատեգորիա:Օգոստոսի 13 մահեր]]
[[Կատեգորիա:Թբիլիսի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Հայ շախմատիստներ]]
[[Կատեգորիա:Հայ գրոսմայստերներ]]
[[Կատեգորիա:Շախմատի աշխարհի չեմպիոններ]]