«Կարլ Ռոսսի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ճարտարապետ
| Ի ծնե տրված անունը = Carlo di Giovanni Rossi
| Պատկեր =Rossi.jpg
| անվանումը =Կարլ Իվանովիչ Ռոսսի
| Ծննդյան ամսաթիվ = 1775, դեկտեմբերի 18 (29)
| Ծննդավայր = Նեապոլ
| Մահացել է = 1849, ապրիլի 6 (18)
| Վախճանի վայրը = Սանկտ-Պետերբուրգ
| ազգություն = ռուս
| Ոճ(եր)ը = Ամպիր, կլասիցիզմ
| Ժանր(եր)ը =
| Գործունեությունը =
| Գործունեության տարիներ =
| ազդվել է =
| ազդել է =
}}
'''Կարլ Իվանովիչ Ռոսսի''' ([[1775]], [[Պետերբուրգ]] — [[1849]], [[Պետերբուրգ]]), ռուս ճարտարապետ, ուշ [[կլասիցիզմ]]ի ներկայացուցիչ։ [[1796]]-ից աշխատել է Ռուսաստանում գործող իտալացի ճարտարապետ [[Վ․ Ֆ․ Բրեննայի]] մոտ։ 1802—1803 թվականներին սովորել է Իտալիայում։ [[1809]] թվականից աշխատել է [[Մոսկվա|Մոսկվայում]] և [[Տվեր]]ում, [[1815]] թվականից՝ [[Պետերբուրգ|Պետերբուրգում]], [[1816]] թվականից՝ Կառուցման և ջրաբաշխական աշխատանքների կոմիտեի գլխավոր ճարտա րապետներից։ Այդ ժամանակից սկսվել է Ռոսսիի ստեղծագործական ծաղկման շրջանը, որի ընթացքում կերտվել են Պետերբուրգի կենտրոնը կերպավորող մի շարք ճարտարապետական անսամբլներ, որոնք XIX-րդ դարի ռուսական կլասիցիզմի քաղաքաշինության գագաթնակետն են։ Ռոսսին կառուցել է Ելագինի կղզու պալատա-պարտեգային համալիրը ([[1818]]—[[1822]]), Միխայլովյան պալատը ([[1819]]—[[1825]], այժմ՝ [[Ռուսական թանգարան]]), իր նախագծով իրագործել նույնանուն հրապարակի շինարարությունը, մարտակառքով պսակված կրկնակի հաղթակամարով գլխավոր շտաբի շենքով ([[1819]]—[[1829]]) ավարտել Դվորցովայա հրապարակի անսամբլը։ [[1816]]—[[1834]] թվականներին Ռոսսին կերտել է Պետերբուրգի կենտրոնի լավագույն անսամբլներից մեկը, որն ընդգրկում է Ալեքսանդրյան թատրոնը ([[1832]], այժմ՝ Լենինգրադի [[Ալեքսանդր Պուշկին|Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկին]]ի անվան Դրամայի պետական ակադեմիական թատրոն), Թատերական փողոցը (այժմ՝ ճարտարապետ Ռոսսիի անվան), Ալեքսանդրյան (այժմ՝ Օստրովսկու անվան) և Չեռնիշովի կամրջի (այժմ՝ [[Լոմոնոսով Միխայիլ|Լոմոնոսով]]ի անվան) հրապարակները։ Վերջին խոշոր գործով՝ Սենատի և Սինոդի շենքերով ([[1829]]—[[1834]]) Ռոսսին ամբողջացրել է Սենատի (այժմ՝ [[Դեկաբրիստներ]]ի) հրապարակի ձևավորումը։ Ամպիրի տարբերակի ռուս ստեղծողներից Ռոսսիին բնորոշ է ճարտարապետական խնդիրների ընդգրկման լայնությունը (խոշոր անսամբլների նախագծումից մինչև ինտերիերների հարդարանքի մանրամասն մշակում), արտահայտիչ և ճոխ օրդերային հորինվածքները, ճարտարապետական ձևերի և քանդակային հարդարանքի (քանդակագործներ Մ․ Ս․Պիմենով, Վ․ Ի․ Դեմուտ-Մալինովսկի և այլք) ներդաշնակ համադրումը, նորարարական կոնստրուկտիվ հնարքների (օրինակ, մետաղական ծածկեր) կիրառումը։ Ռոսիի գործերում արտացոլվել են [[1812]]-ի [[1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմ|Հայրենական պատերազմ]]ի հաղթանակի գաղափարները։ Ռոսսին կառուցել է նաե [[Պավլովսկի շրջան|Պավլովսկ]]ում՝ պալատի գրադարանը ([[1822]]—[[1824]]) և Նիկոլաևյան դարպասը ([[1826]]), [[Նովգորոդ]]ում՝ Ցուրևի Գլխավոր շտաբի շենքը ([[1819]]—[[1829]]) [[Լենինգրադ]]ում, հատված մենաստանի զանգակատունը ([[1838]]—[[1841]]), Պետոերբուրգոսմ՝ Ձմեռային պալատում ձևավորել է [[1812]]-ի Հայրենական պատերազմի սյունասրահը (1826, 1837 թվականի հրդեհից հետո վերականգնել է Վ․ Պ․ Ստասովո)։