«Տրախեաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տրախեաներ''', ցամաքային հոդվածոտանիների շնչառական օրգանները։ Ունեն...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Օրգաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Տրախեաներ''', ցամաքային [[հոդվածոտանիներ]]ի [[Օրգան (կենսաբանություն)|շնչառական օրգան]]ները։ Ունեն օդատար խողովակների ձև: Արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում են [[շնչանցքեր]]ի միջոցով։ Տրախեաների պատերը ծածկված են [[խիտին]]ի բարակ շերտով։ [[Միջատներ]]ի և [[սոլպուգներ]]ի տրախեաների բարակ ճյուղավորումները՝ տրախեոլները, տարածված են ամբողջ մարմնով և նույնիսկ թափանցում են որոշ [[բջիջ]]ների մեջ։ Այսպիսով, [[թթվածին]]ը անմիջականորեն հասնում է [[օրգանիզմ]] և [[Գազափոխանակություն|գազափոխանակությունը]] տեղի է ունենում առանց [[արյունատար համակարգ]]ի մասնակցության։ Տրախեաների զարգացած համակարգ ունեցող բազմաթիվ [[հոդվածոտանիներ]] կատարում են [[շնչառական շարժումներ]]։ Ավելի պարզ կառուցվածք ունեցող [[բազմոտանիներ]]ի և [[միջատներ]]ի մարմնի համարյա բոլոր հատվածներն ունեն տրախեաների փնջերի և [[շնչանցք]]երի մեկական զույգ։ Տրախեաներով են շնչում նաև բազմաթիվ [[սարդակերպեր]], որոնց, ինչպես նաև ցամաքային հոդվածոտանիների տարբեր խմբերի տրախեաները [[էվոլյուցիա]]յի պրոցեսում առաջացել են անկախ ճանապարհներով, այսինքն [[հոմոլոգ]] չեն։ Պարզունակ տրախեաներ ունեն նաև որոշ [[նեպուկներ]]։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Օրգաններ]]