«Բոտսվանա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2010-02-03 → accessdate=2010 թ․ փետրվարի 3 oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 40.
=== Հողեր ===
Երկրի արևելյան և կենտրոնական մասերի հողերը կազմված են չոր [[կավ]]ե կարմիր մոկատա հողից, որ հանդիպում է հարթավայրերում, կամ սպիտակ կավճե, չավանա ավազե հողի ու շագանակագույն քարքարոտ հողի՝ սելեկոյի խառնուրդից, որոնք հանդիպում են բլուրներում և դրանց շրջակայքում: Սելեկո հողերը համարվում են Բոտսվանայի լավագույն հողերից, որոնք հարմար են հացահատիկային մշակաբույսերի աչեցման համար: Այդ հողերի բերրիությունը սահմանափակվում է քիչ տեղումների պատճառով: Հինավուրց լճի տեղում գտնվող ալյուվիալ հողերն իրենց մեջ ներառում են մոխրագույն կավե հողեր՝ ճահճոտ տարածքներում, կանաչամոխրագույն աղի հողեր՝ բոլսոնայում, խոնավ տարածքների շրջակայքում տարածված են մոխրագույն կավե հողերից մինչև դեղին ավազե հողեր: Նախկին խոնավ տարածքներում կան նաև սև և մոխրագույն կավե հողեր<ref name="britannica"/>:
 
=== Ջրային ռեսուրսներ ===
[[Պատկեր:A View of the Delta.jpg|left|thumb|200px|[[Օկավանգոյի դելտա]]ն]]
Բոտսվանայի ամենախոշոր գետը [[Օկավանգո]]ն է: Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվում է նրա ստորին հոսքը և 16 000 կմ² մակերեսով ընդարձակ ներմայրցամաքային դելտան (հորդացման ժամանակ՝ մինչև 22 000 կմ²): [[Օկավանգոյի դելտա]]ն առատ է լճերով, որոնցից ամենախոշորը համարվում է աղի [[Նգամի]] լիճը: Դելտայից առկա է ջրի անկանոն հոսք [[Բոտետի]] (Բոտլետլե) ցամաքող գետով, [[Ցկաու]] աղի լճի միջով աշխարհի ամենամեծ աղուտներից մեկի՝ Մակգադիկգադիի մեջ (մոտ 40 հազար կմ² մակերես): Առավել անձրևոտ տարիներին Օկավանգո գետի դելտայից ջրի հոսք է տեղի ունենում [[Զամբեզի]] գետի մեջ:
Երկրի հարավ-արևելքում հոսում են [[Լիմպոպո]] գետի ձախ վտակները, որոնք հոսում են [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետության]] սահմանով; հյուսիս-արևելքում՝ [[Չոբե]] գետի աջ վտակները, որոնք հոսում են հյուսիսային սահմանի երկայնքով: Մնացած տարածքում առկա են միայն ցամաքող գետեր, որոնք ջրով են լցվում միայն անձրևոտ սեզոնին, ինչպես նաև առկա են անհոսք աղի լճեր: Բոտսվանայի գետերի մեծամասնությունը ակունքներ ունեն ՀԱՀ-ում կամ [[Անգոլա]]յում<ref>{{cite web|author=Maps of World.|title=Botswana Rivers|url=http://www.mapsofworld.com/botswana/geography/rivers.html|lang=en|accessdate=4 октября 2009|archiveurl=http://www.webcitation.org/616xLriYM|archivedate=2011-08-22}}</ref>:
 
Երկրում առկա են 2,9 կմ³ վերականգնվող ջրային աղբյուրներ, որոնցից 46%-ը օգտագործվում է [[գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] հոգսերի համար: Քաղաքային համարյա ամբողջ բնակչությունը և գյուղական բնակչության 90%-ը մաքուր ջրին մուտք ունեն<ref name="environment">{{cite web| url=http://www.nationsencyclopedia.com/Africa/Botswana-ENVIRONMENT.html| author=Encyclopedia of Nations.|title=Botswana — Environment|lang=en|accessdate=2 октября 2009}}</ref>:
 
=== Օգտակար հանածոներ ===
Երկրի ընդերքում առկա են մեծ քանակությամբ օգտակար հանածոներ, հայտնաբերվել են [[ալմաստ]]ի, [[Ոսկի|ոսկու]], [[նավթ]]ի, [[նիկել]]ի, [[Պղինձ|պղնձի]], [[մանգան]]ի, [[կոբալտ]]ի, [[արճիճ|արճճի]], [[ցինկ]]ի, [[քարածուխ|քարածխի]], [[ազբեստ]]ի, [[Ծծումբ|ծծմբի]], [[տալկ]]ի, [[բրոմ]]ի հանքավայրեր: Առկա են նաև կալցինացված և այրիչ [[սոդա]]յի, [[պլատին]]ի, [[Ուրան (տարր)|ուրան]]ի, [[կերակրի աղ]]ի, [[արծաթ]]ի և [[քրոմ]]ի հանքավայրեր<ref name="krugosvet"/>։
 
Երկրի տնտեսության համար զգալի նշանակություն ունեն ալմաստի օգտակար հանածոները: [[1967]] թվականին Օրապա գյուղի մոտ, [[Ֆրանսիսթաուն]] քաղաքից 240 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է առաջին կիմբերլիտի խողովակներ, այնուհետև խողովակներ են հայտնաբերվել նաև Լետլհականի և Ցվանենգի շրջաններում: Բոտսվանայի ալմաստները հայտնի են իրենց որակի շնորհիվ, նրանցից 30%-ը օգտագործվում են ոսկերչական իրեր պատրաստելու համար<ref name="krugosvet"/>:
 
Օգտակար հանածոների մյուս խոշոր հանքավայրերի թվում են պղնձա-նիկելային հանքավայրերը (գտնվում են Սելեբի-Պիկվե քաղաքի մոտ) և Մմամաբուլա բնակավայրի մոտ գտնվող բարձր որակի քարածխի հանքերը<ref name="krugosvet"/>:
 
== Ընդերքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բոտսվանա» էջից