«Տրինիդադ և Տոբագո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 88.
 
Երկրի բարձրագույն դատական աստիճանը՝ [[Արբիտրաժային դատարան]]ն է: Գերագույն դատավորը նշանակվում է Տրինիդադ և Տոբագոյի նախագահի կողմից վարչապետի և ընդդիմության առաջնորդի հետ խորհրդակցությունից հետո: Գերագույն դատարանը, Սահմանադրությանը համաձայն, գործադիր իշխանությունից անկախ է:
 
=== Միջազգային հարաբերություններ ===
Տրինիդադ և Տոբագոյի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներն են համարվում հարգանքի ցուցաբերումը այլ երկրների ինքնիշխանության հանդեպ, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը, միջազգային օրենքների և [[ՄԱԿ]]-ի կողմից սահմանված օրենքների նկատմամբ հարգանքը<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=view&id=66&Itemid=136 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Внешняя политика Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
Տրինիդադ և Տոբագոն մտնում է մի քանի միջազգային կազմակերպությունների կազմի մեջ, որոնց թվում է [[Կարիբյան Ընկերակցություն]]ը, [[Լատինամերիկյան Տնտեսական Համակարգ]]ը, [[Առևտրի Համաշխարհային Կազմակերպություն]]ը, [[Աֆրիկայի, Կարիբյան ավազանի և Խաղաղօվկյանոսյան երկրներ]]ը: Երկրիրը մտնում է ՄԱԿ-ի կազմի մեջ [[1962]] թվականի [[սեպտեմբերի 18]]-ից: Ընդ որում, Տրինիդադ և Տոբագոն չի մտնում ռազմական դաշինքի մեջ և մասնակցում է [[Չմիավորման շարժում|Չմիավորման շարժման]]ը:
 
Պորտ օֆ Սփեյնում տեղակայված են 26 երկրների դիվանագիտական առաքելությունները և [[Եվրամիություն|Եվրամիության]] ներկայացուցչությունը<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=view&id=50&Itemid=118&limit=1&limitstart=0 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии на Тринидаде и Тобаго]{{ref-en}}</ref>, Տրինիդադ և Տոբագոյի դիվանագիտական ներկայացուցչությունները գտնվում են 11 քաղաքներում, աշխարհի 10 երկրներում, չհաշված ՄԱԿ-ին կից մշտական առաքելությունները, որոնք գտնվում են [[Ժնև]]ում և [[Նյու Յորք]]ում<ref>[http://foreign.gov.tt/index.php?option=com_content&task=blogcategory&id=22&Itemid=41&limit=5&limitstart=0 Сайт Министерства Иностранных Дел Тринидада и Тобаго: Дипломатические миссии Тринидада и Тобаго]{{ref-en}}</ref>:
 
=== Հումանիտար կազմակերպություններ ===
Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը ({{lang-en|Trinidad and Tobago Red Cross Society, TTRCS}}) հիմնվել է [[1939]] թվականին որպես Բրիտանական Կարմիր Խաչի արտասահմանյան մասնաճյուղ: 1963 թվականին այն բանից հետո, երբ Տրինիդադ և Տոբագոն անկախություն է ձեռք բերել, Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը № 15 խորհրդարանական օրենքի հիման վրա, որն ընդունվել է Տրինիդադ և Տոբագոյի առաջին Խորրդարանի առաջին լսումների ժամանակ, դարձել է անկախ կազմակերպություն: 1963 թվականի օգոստոսին Տրինիդադ և Տոբագոյի Կարմիր Խաչի կազմակերպությունը ճանաչվել է [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե|Կարմիր խաչի միջազգային կոմիտե]]ի կողմից և դարձել Կարմիր Խաչի ընկերությունների լիգայի անդամ ([[1991]] թվականի նոյեմբերից՝ «Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների Միջազգային Ֆեդերացիա»):
 
== Պատմություն ==