«Սառը պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 212.34.245.138 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել XelgenBot մասնակցի վերջին տարբերակի...
Տող 6.
[[Երկրորդ աշխարհամարտ]]ից հետո ձևավորվեց աշխարհաքաղաքական նոր վիճակ։ Ասպարեզից ժամանակավորապես հեռացան [[Գերմանիա]]ն, [[Իտալիա]]ն, [[Ճապոնիա]]ն։ [[Մեծ Բրիտանիա]]ն Արևմուտքի առաջատար տերության կարգավիճակը զիջեց [[ԱՄՆ]]-ին։ Պատերազմի հետևանքով թուլացած [[Ֆրանսիա]]ն այլևս չէր կարող պահպանել նախկին՝ Վերսալ-վաշինգտոնյան աշխարհակարգում ունեցած իր դերը։
 
Հաղթող պետություններից գերակշիռ դիրք ստացան [[ԽՍՀՄ]]-ը և [[ԱՄՆ]]-ը, որոնք դարձան համաշխարհային քաղաքականության նոր կենտրոններ։ Եվրոպակենտրոն աշխարհը մնաց անցյալում, ավելին՝ [[Եվրոպա]]ն ինքը դարձավ [[ԱՄՆ]]-ի և [[ԽՍՀՄ]]-ի ազդեցության ոլորտների բաժանման տարածաշրջան։
 
Ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթության մեջ ունեցած իր ներդրման շնորհիվ աննախադեպ աճել էր [[ԽՍՀՄ]]-ի հեղինակությունը։ Ընդլայնվել էր նրա ազդեցության ոլորտը ոչ միայն Եվրոպայում, այլ նաև [[Ասիա]]յում։ Խորհրդային բանակի կողմից ազատագրված եվրոպական երկրներում շատ արագ ձևավորվեցին խորհրդամետ վարչակարգեր, իսկ մյուս երկրներում մեծ թափ էր հավաքել կոմունիստական շարժումը։ Կար իրական հնարավորություն, որ այդտեղ էլ կհաստատվեն սոցիալիստական վարչակարգեր։ [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] նկատմամբ աճել էր եվրոպացիների հետաքրքրությունը, իսկ ի մասին նրանց պատկերացումները խորհրդանշվում էին քաղաքակրթական կարևոր արժեքներով՝ ազատություն, սոցիալիստական արդարություն, ստեղծագործ աշխատանք։
 
[[ԽՍՀՄ]] ղեկավար [[Իոսիֆ Ստալին]]ը օգտագործեց այս կացությունը՝ նպաստելով Եվրոպայում և Ասիայում սոցիալիստական նոր պետությունների առաջացմանը։
 
Արևմտյան կապիտալիստական աշխարհում անվիճելի դարձած [[ԱՄՆ]]-ը չէր կարող համակերպվել [[ԽՍՀՄ]]-ի քաղաքական ազդեցության ծավալման հետ։ Որպես հետևանք՝ [[ԱՄՆ]]-ը և [[ԽՍՀՄ]]-ը չկարողացան պահպանել պատերազմի տարիներին ձևավորված համագործակցային հարաբերությունները։ Կրկին առաջին տեղ մղվեցին գաղափարախոսական և քաղաքական հակասությունները։ Դրանց խորքում ընկած էին երկու [[գերտերություն]]ների համաշխարհային գերիշխանության հասնելու ձգտումները։
 
=== Սառը պատերազմի սկիզբը ===