«Լենս Արմսթրոնգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2013-01-02 → accessdate=2013 թ․ հունվարի 2 (2) oգտվելով ԱՎԲ
Տող 32.
[[1996]] թվականի [[հոկտեմբեր]]ին Արմսթրոնգի մոտ հայտնաբերվում է ձվարանների չարորակ քաղցկեղ, որը տարածվել էր նրա ուղեղի և թոքերի շրջանում։ Արմսթրոնգը սկսում է անցնել ինտեսիվ բուժում, մասնավորապես կանոնավոր ենթարկվում քիմիաթերապիայի։ [[1997]] թվականի [[փետրվար]] ամսին բժիշկները հայտարարում են, որ Արմսթրոնգը ամբողջովին բուժված է։ Նույն տարի Արմսթրոնգը ստեղծում է «Լենս Արմսթրոնգ» հիմնադրամը, իսկ [[1998]] թվականից վերադառնում պրոֆեսիոնալ կարիերա՝ նոր պայմանագիր կնքելով «Յու Էս Փոստալ» թիմի հետ։ [[2005]] թվականի «Տուր դե Ֆրանս» մրցույթից հետո Արմսթրոնգը հայտարարում է թոշակի անցնելը կարիերայից, սակայն կրկին վերադառնում է [[2009]] թվականին։ 2009-11 թվականների ընթացքում հանդես է եկել «Աստանա», «Յու Սի Այ ՊրոԹիմ» և «Թիմ Ռադիո Շեք» թիմերում։
 
[[2011]] թվականի [[փետրվարի 16]]-ին Արմսթրոնգը հայտարարում է հեծանվորդի կարիերայից հեռանալու մասին, չնայած այդ ժամանակաշրջանում ԱՄՆ դաշնային կառույցները սկսել էին հետաքննել դոպինգի չարաշահման մասին վարկածները։ [[2012]] թվականի սկզբին Արմսթրոնգը վերադառնում է պրոֆեսիոնալ տրիաթլոն, սակայն նույն թվականի [[օգոստոսի 24]]-ին նրան արգելվում է մինչև մահ զբաղվել սպորտով, ինչպես նաև զրկվում է «Տուր դե Ֆրանս» մրցույթներում հաղթած բոլոր 7 տիտղոսներից։ <ref>{{cite web|url=http://www.usada.org/media/sanction-armstrong8242012 |title=Լենս Արմսթրոնգը ցմահ զրկվում է հեծանվավազքով զբաղվելուց և որակազրկվում է նախկին մրցակցային արդյունքներից|publisher=«Usada.org» |date= |accessdate=2012 թ․ նոյեմբերի 10–ին}}</ref> Արմսթրոնգը նախընտրում է չդիմել սպորտի արբիտրաժային դատարան<ref name="CAS">{{cite web|url=http://www.velonation.com/News/ID/13587/Armstrongs-CAS-inaction-means-he-loses-chance-of-appeal-against-doping-sanctions.aspx|title=Արմսթրոնգը չի դիմում արբիտրաժային դատարան|publisher=Velonation.com|author=Շեյն Ստոքս|date=2012-12-29|accessdate=2013-01-02 թ․ հունվարի 2}}</ref> և երբևէ չի արդարանում։ [[2013]] թվականի հունվարին Արմսթրոնգը հեռուստատեսությամբ հյուրընկալվում է [[Օփրա Ուինֆրի]]ին և ուղիղ եթերով խոստովանում մեղքը։ <ref>{{cite news|url=http://espn.go.com/sports/endurance/story/_/id/8855686/lance-armstrong-admits-doping-interview-oprah-winfrey|title=Լենս Արմսթրոնգը մաքուր է դուրս գալիս|date=Հունվարի 17, 2013|publisher=[[ESPN]].com|accessdate=2013-01- թ․ հունվարի 18}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==