«Մոծակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ →‎Կենսակերպ: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2012-04-04 → accessdate=2012 թ․ ապրիլի 4 oգտվելով ԱՎԲ
Տող 50.
Ամռանը արյունածուծ մոծակների հասուն էգերը հանդիպում են ինչպես բնության մեջ ճահճացած և խոնավ վայրերում, այնպես էլ կենդանիների տարածքում, մարդու բնակավայրում՝ պատերին, պատուհաններին, ստվերոտ վայրերում։ Ձմռանը դրանց կարելի է հանդիպել անասնավայրերում, տաք նկուղներում, այլ շինություններում, որտեղ գտնվում են անզգայացած կամ ոչ ակտիվ վիճակում։ (եթե ջերմաստիճանը 0&nbsp;°C-ից ցածր է)<ref name="Агринский">''Агринский Н. И.'' Насекомые и клещи, вредящие сельскохозяйственным животным.</ref>։
 
Արյուն ծծող մոծակի էգը զոհ ընտրելիս, կողմնորոշվում է [[քրտինք]]ի մեջ պարունակվող [[Կաթնաթթու|կաթնաթթվի]] հոտով<ref name=petherick>{{Cite web|last=Anna Petherick|title=How DEET jams insects' smell sensors|accessdate=2012-04-04 թ․ ապրիլի 4|work=Nature|date=2008-03-13|url=http://www.nature.com/news/2008/080313/full/news.2008.672.html|archiveurl=http://www.webcitation.org/61CsIAAaT|archivedate=2011-08-25|lang=en}}</ref> (մի քանի կիլոմետրի վրա մոծակը զգում է այդ հոտը), կենդանու արտաշնչած [[ածխաթթու գազ]]ով (հարյուրավոր մետրերից), ջերմային ճառագայթմամբ (մի քանի մետրից), շարժմամբ։ Մոծակի էգը խուսափում է լույսից, նախընտրելով քիչ լուսավորված տարածքներ. սրա պատճառով քաղաքային բնակարաններում էգերը հիմնականում վարում են գիշերային կենսակերպ։
 
''С. p. pipiens f. Molestus'' էգի կյանքի միջին տևողությունը զգալիորեն կախված է ջերմաստիճանից։ Լաբորատոր պայմաններում (նկուղներում այդպիսի փորձեր չեն անցկացվել), ածխաջրային սնունդով, 25&nbsp;°C-ում էգերը միջին հաշվով ապրում են 43 օր, 20°С-ում՝ 57 օր, իսկ 10-15°С-ում՝ 114-119 օր։ Սննդի բացակայության պայմաններում կյանքի տևողություն զգալի կրճատվում է։ Արուների կյանքի տևողությունը բոլոր դեպքերում շատ ավելի կարճ է, 25&nbsp;°C-ում այն կազմում է 19 օր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մոծակներ» էջից