«Պրոֆեսիոնալ ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2009-07-15 → accessdate=2009 թ․ հուլիսի 15 (2), accessdate=2012-06-10 → accessdate=2012 թ․ հունիսի oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 345.
Ամերիկյան ռեստլինգում շեշտը դրվում է պատմասության և մարզիկներին որոշակի կերպարով ներկայացնելու վրա։
 
Չնայած մեքսիկական ռեստլինգը կամ [[լուչա լիվրե]]ն նույնպես իր ձևաչափում ունի պատմություններ և կերպարներ, սակայն դրանց առավել քիչ ուշադրություն է հատկացվում։ Լուչադորներն աչքի են ընկնում արագաշարժությամբ ու ճարպկությամբ՝ կատարելով բազմապիսի օդային ակրոբատիկ հնարքներ։ Մեքսիկական և ամերիկյան ենթատեսակների շոշափելի տարբերությունը բացատրվում է դրանց անջատ էվոլյուցիայով։ Ոճի տարածումը Մեքսիկայում սկսվել է 1930-ական թվականներից։ Լուչա լիվրեում ավելի մեծ ճանաչում ունեն առաջին ծանրքաշային կարգում ([[Իսպաներեն|իսպ]].՝ peso semicompleto, [[Անգլերեն|անգլ]].՝ cruiserweight) հանդես եկող լուչադորները։ Մարզիկները միմյանց վրա հարձակում իրականացնելու համար հաճախ օգտագործում են ռինգային պարանները՝ ինքնանետման սկզբունքով կատարելով ակրոբատիկ հնարքներ, ինչպես նաև կատարելով տարբեր հարձակվողական համադրություններ<ref>{{cite web|url= http://slam.canoe.ca/Slam/Wrestling/2006/06/17/1638198.html|title=ՍԼԵՄ ՍՊՈՐՏՍ՝ ռեստլինգ՝ լուչա լիվրե 101|publisher=«Slam.canoe.ca»|accessdate=2012-06- թ․ հունիսի 10}}</ref>։ Լուչա լիվրեն հայտնի է նաև թիմային մարտերով, որոնց ժամանակ մրցակից խմբերում երկուսի փոխարեն կարելի է հանդիպել երեք ըմբիշի<ref>{{cite web|first=Ստաս|last=Բեքման|url=http://stason.org/TULARC/sports/pro-wrestling/8-6-Lucha-Libre-confuses-me-what-are-the-rules.html|title=8.6. Լուչա լիվրեն շփոթեցնում է ինձ. որո՞նք են կանոնները|publisher=«Stason.org»|accessdate=2012-06- թ․ հունիսի 10}}</ref>։
[[Պատկեր:Best of the Super Juniors 2007.jpg|240px|մինի|Ճապոնական «New Japan Pro Wrestling» կազմակերպության շոուներից մեկի ժամանակ]]
Ճապոնական ռեստլինգը կամ [[պուրորեսու]]ն նույնպես ունի տարբերություններ։ Չնայած ունենալով ավանդական ամերիկյան ռեստլինգի արմատները և հանդես գալով նույն ենթաոճի ներքո, պուրորեսուն վերածվել է առանձին մարմնի<ref>{{cite web|url=http://www.dmoz.org/Sports/Wrestling/Professional/Puroresu/desc.html|title=Կատեգորիայի նկարագրություն|publisher=«Բաց տեղեկատու»|year=1995|accessdate=2009-07- թ․ հուլիսի 15}}</ref>։ Բացի այն հանգամանքից, որ անցկացվող մարտերի արդյունքները կանխավ որոշված են, փորձ է կատարվում հոգեբանական տեսանկյունից ճապոնական ռեստլինգն առավելագույնս ներկայացնել որպես իրական ֆուլ-կոնտակտ մարզաձև, քանի որ սույն ենթաոճում առկա են [[Մարտական արվեստներ|մարտարվեստային]] ծանր հարվածների և [[շութ ռեստլինգ]]ի հանձնվեցնող հնարքների համադրություններ<ref>{{cite web|url=http://www.puroresu.com/intro.html|title=Ծանոթացում պուրորեսուին|publisher=«Puroresu.com»|year= 1995|accessdate=2009-07-08 թ․ հուլիսի 8}}</ref>, մինչդեռ [[Միացյալ Նահանգներ]]ում ավելի շատ ուշադրություն է հատկացվում անցկացվող շոուների ժամանացային բնույթին։ Ըմբիշները փոխանակվում են ոտնահարվածներով և ձեռնահարվածներով, ինչպես նաև կատարում բազմապիսի ըմբշամարտային հանձնվեցումներ։ Ի տարբերություն ամերիկյան ռեստլինգի, ճապանոկան ըմբշամարտում խորը սյուժետային պատմություններ չեն կիրառվում և դրանց փոխարեն մեծ ուշադրություն է դարձվում մարտական ոգու գաղափարին և թատերականության փոխարեն գնահատվում է ըմբիշների ցուցադրած ֆիզիկական և մտավոր տոկունությունը։
 
Ճապոնական ըմբշամարտի բազմաթիվ առաջնակարգ ըմբիշներ, ինչպիսիք են Շինյա Հաշիմոտոն, Ռիկի Չշուն, Կեյջի Մուտոն և Մինորու Սուզուկին մինչև ռեստլինգով զբաղվելը եղել են իրական մարտարվեստային վարպետներ։ 1990-ականների ընթացքում բազմաթիվ ճապոնացի ըմբիշներ սկսեցին հանդես գալ [[Ընդհանուր մենամարտեր|խառնամարտ]] կոչվող [[Մրցակցություն|մրցակցային]] [[սպորտ]]աձևում։
Տող 353.
== Մշակույթը ==
[[Պատկեր:Frank-gotch.jpg|160px|մինի|ձախից|[[20-րդ դար]]ի պրոֆեսիոնալ ըմբիշ [[Ֆրենք Գոթչ]]ը]]
Պատմության ընթացքում պրոֆեսիոնալ ըմբշամարտում զարգացվել են թե՛ արտաքին և թե՛ ներքին մշակույթներ։ Տասնամյակներ շարունակ սույն արդյունաբերությունում ընդգրկված անձանց հաջողվել է միասին ձևավորել որոշակի [[Եղբայրություն (կազմակերպություն)|եղբայրություն]]՝ մշակելով ներքին կապեր, ընդանուր [[բառապաշար]] և փոխանցելի [[ավանդույթ]]ներ։ Ակնկալվում է, որ նորեկ մարզիկները կարիերայի սանդղակում բարձրանալուց առաջ մի քանի տարի «կվճարեն իրենց տուրքերը»՝ հանդես գալով ցածր տրամաչափի կազմակերպությունում և աշխատելով որպես ռինգային անձնակազմի անդամ<ref>{{cite web|last=Գրաբիանովսկի|first=Էդ|title=Ռեստլինգի դպրոց|work=Ինչպես է աշխատում պրոֆեսիոնալ ըմբշամարտը| publisher=«HowStuffWorks.com»|url=http://entertainment.howstuffworks.com/pro-wrestling5.htm|accessdate=2008-03- թ․ մարտի 21}}</ref><ref>{{cite web|last=Ռայան|first=Դերեկ|title= Բացահայտում՝ պատահական կատարելություն|publisher=«Ըմբշամարտի հռետորաբանություն»|date=2007-08-11|url=http://oratory.rajah.com/index.php?archive=3281|quote=}}</ref>։ Գրեթե բոլոր կազմարպությունների ակտիվ կազմերում ընդգրկվում են վետերան մարզիկներ, ովքեր մեծ նշանակություն են ունենում երիտասարդ կոլեգաներին ուղղորդելու և հնարավոր տարաձայնությունները փորձառու կերպով լուծելու մեջ<ref name="Unions">{{cite web|last=Գադ|first=Միտչել|title=Միավորումներ|work=Կարդալով պարանների արանքում|publisher=«WrestleZone.com»|date=2006-07-13|url= http://www.wrestlezone.com/column.php?articleid=154797119|accessdate=2008-03- թ․ մարտի 21}}</ref>։ Տասնամյակներ շարունակ մարզիկներին հանձնարարվում էր նույնիսկ ռինգից դուրս պրոֆեսիոնալ ըմբշամարտի լիգիտիմության պատրանքը կենդանի պահել՝ հանրության մեջ գտնվելիս հավատարիմ մնալով ռինգային [[կերպար]]ին<ref name="Kreit">{{cite web|last=Քրեյթ|first=Ալեքս|title=Պրոֆեսիոնալ ըմբշամարտը և դրա երկրպագուները․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի սոցիոլոգիական հետազոտություն|work=«Սոլիս վինտաժ ռեստլինգ»|publisher=«Ջամփ սիթի փրոդաքշընս»|year=1998|url=http://www.solie.org/articles/pwandfans.html|accessdate=2008-03- թ․ մարտի 19}}</ref>։ Երևույթը խիստ փոքր չափաբաժիններով նկատելի է ներկայումս։
 
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի երկրպագուները, [[գիտական ֆանտաստիկա]]յի, [[համակարգչային խաղ]]երի կամ [[կոմիքս|կոմիքսային գրքեր]]ի սատարողների նման, ձևավորել են իրենց սեփական ենթամշակույթը։ Կուլիսների ետևում կատարվող երևույթներով, ապագա սյուժեներով կամ կազմակերպական որոշումների դատողություններով հետաքրքրվող երկրպագուները հնարավորություն ունեն ընթերցելու տեղեկագրեր, ամսագրեր, ինչպես նաև վերջին ժամանակներում՝ օգտվելու բազմաթիվ համացանցային լրատվական կայքերից<ref name="Lipscomb">{{cite web|last=Լիպսքոմ|first=Ուիլամ|title=Պրոֆեսիոնալ ըմբշամարտի օպերատիվ էսթետիկան| publisher=Լուիզիանային նահանգային համալսարանի հասարակական կապերի բաժին|date=մայիս, 2005|url=http://etd.lsu.edu/docs/available/etd-01252005-152153/unrestricted/Lipscomb__III_dis.pdf|format=PDF}}</ref>։ Մեծ տարածում ունեն նաև թեմատիկ [[ռադիո]]հաղորդումները։ Որոշ երկրպագուներ հավաքում են ըմբշամարտի մեծաթիվ ձայնագրություններ։ [[Համացանց]]ի տարածման շնորհիվ երկրպագուներն հնարավորություն ունեն դիտելու ցանկացած ենթաոճի մարտեր։
Տող 371.
=== Ուսումնասիրություններ և վերլուծություններ ===
 
Ժողովրդականության աճի շնորհիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտը բազմաթիվ առիթներով հայտնվել է ակադեմիական և լրագրողական քննադատության կիզակետում։ Տվյալ ոլորտում ընդունված կարգերն ուսումնասիրվել են բազմաթիվ դասընթացների, թեզերի, ակնարկների և ատենաբանությունների շրջանակներում։ Այն հաճախ է ներառվում [[թատրոն]]ի, [[սոցիոլոգիա]]յի և մի շարք այլ ոլորտների ուսումնասիրություններում<ref>{{cite web|first=Կասարես|last=Էռնեստո Կրուզ|title=Երկուշաբթի երկոների ինքնության պատերզամներ՝ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մատուցման էվոլյուցիան|year=2005|location=|url=http://www.popularculture.org/2005%20PAGES/2005%20Program.htm|accessdate=2008-03- թ․ մարտի 19}}</ref><ref>http://www.siue.edu/CAS/COLLOQUIA/MasculProgramFINAL.pdf</ref>։ [[Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ]]ի կողմից մշակվել են դասընթացներ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մշակութային նշանակության մասին<ref>Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ --[http://mitcmsprowrestling.blogspot.com/2006/12/this-class-will-explore-cultural.html Պաշտոնական վեբ բլոգ]</ref>։ Համալսարանի պրոֆեսոր [[Մարդաբանություն|մարդաբան]] [[:en:Heather Levi|Հեզեր Լիվայ]]ը հրատարակել է [[Ազգագրություն|ազգագրական]] աշխատություն [[Մեքսիկա]]յում [[լուչա լիվրե]]ի [[մշակույթ]]ի մասին։
 
Այնուամենայնիվ, [[20-րդ դար]]ի առաջին կեսին, երբ հանրությանը բացահայտվում է [[սպորտ]]աձևի բեմադրվածությանը, այն ընդունվում է որպես ժամանցի խիստ էժանագին ձև՝ նախատեսված անկիրթ բանվոր դասակարգի ներկայացուցիչների համար։ Նմանատիպ բացասական վերաբերմունք որոշակի չափերով գոյություն ունի նաև ներկայումս։ [[Ֆրանսիացիներ|Ֆրանսիացի]] տեսաբան [[Ռոլան Բարտ]]ն առաջիններից էր, ով իր «Ռեստլինգի աշխարհը» աշախատությունում ( [[1957]] թվականին լույս տեսած «Առասպելներ» ժողովածուից<ref name="Barthes">{{cite web|last=Բարտ|first=Ռոլան|title=Ռեստլինգի աշխարհը|work=«Առասպելներ»|year=1957|url= http://www.chass.utoronto.ca/~ikalmar/illustex/Barthes-wrestling.htm|accessdate=2008-03- թ․ մարտի 21}}</ref>) նկատեց, որ անհրաժեշտ է ռեստլինգի վերաբերյալ առավել խորը ուսումնասիրություններ ծավալել։ Աշխատությունում Բարտը պնդում է, որ ըմբշամարտը պետք է դիտվի ոչ թե որպես տգետների համար նախատեսված խարդավանք, այլ որպես [[Ներկայացում (թատրոն)|ատրակցիոն]]՝ թատերական ներկայացման ձև։ Պրոֆեսիոնալ ըմբշամարտը նկարագրվում է որպես [[կատարողական արվեստ]], որը պահանջում է զուգադրված իմաստների անմիջական ընթերցումը։ Տրամաբանական ավարտն ավելի քիչ ուշադրության է արժանանում։ Ըստ Բարտի, ըմբշամարտիկի գործառույթը ոչ թե հաղթելն է, այլ իրենից ակնկալվող էմոցիոնալ շարժով գնալը և հանդիսատեսին թատերական բավականություն պարգևելը։ Բարտի աշխատությունը հիմք է ծառայել ապագա ուսումնասիրությունների համար<ref>{{cite web|last=Լագորիո|first=Քրիստին|title=Միջակայքային ըմբշամարտ|work=|publisher=«Վիլիջ վոյս»|date=2005-01-04|url=http://www.villagevoice.com/arts/0502,lagorio,59937,12.html|accessdate=2008-03- թ․ մարտի 21}}</ref>։
 
Չնայած շատ հաճախ ռեստլինգին տրվում է «տղամարդկանց օճառային օպերա» որակավորում, այն կարողացել է նաև ունենալ [[թատրոն]]ի և [[Գրականություն|գրականության]] այնպիսի ենթաձևերի սինթեզված նրբերանգներ, ինչպիսիք են դասական [[Հերոսություն|հերոսականություն]]ը<ref>{{cite web|last=Պլենկ|first=Դոկտոր Ուիլյամ|title=Մարզիկը որպես ծաղրածու․ պրոֆեսիոնալ ըմբշամարտի մշակութային և փիլիսոփայական դիտարկումներ|publisher=Մոնտանային նահանգային համալսարան|url= http://www.msubillings.edu/CASFaculty/Plank/THE%20ATHELETE%20AS%20BUFFOON.htm}}</ref>, [[կոմեդիա դել'արտե]]ն<ref>{{cite web|last=Ադամս|first=Ջոնաթան|title=Ներառելով արտաքին առարկաներ|work=Սքոուփ ամսագիր|date=2006-11-09|url=http://thescope.ca/?p=576|quote=|accessdate=2008-03- թ․ մարտի 19}}</ref>, [[վրեժի ողբերգություն]]ը<ref name="Mazer">{{cite book|last=Մեյզեր|first=Շերոն|title=Պրոֆեսիոնալ ըմբշամարտ՝ սպորտ և ներկայացում|publisher=Միսիսիպիի համալսարանի հրատարակչություն|year=1998}}</ref>, [[մորալիտե]]ն<ref name="Mazer"/> և [[բուռլեսկ]]ը<ref>{{cite web|last=Գերվին|first=Դայանա|title=Եվ դու՞, Սթիվ Օ՛սթին|work=Հարվարդ կրիմսոն|publisher=Հարվարդի համալսարան|year=2005|url= http://www.thecrimson.com/article.aspx?ref=508906|accessdate=2008-03- թ․ մարտի 19}}</ref>։
 
Վավերագրական ֆիլմեր արտադրողները բազմաթիվ առիթներով փորձել են ուսումնասիրել ըմբշամարտիկների [[կյանք]]ը և նրանց մասնագիտության ունեցած ազդեցություններն իրենց և [[ընտանիք]]ների վրա։ [[1999]] թվականին լույս տեսած «[[Ներքնակից այն կողմ]]» վավերագրական ֆիլմը պատմում է կարիերայի մթնշաղին մոտեցող [[Թերի Ֆանկ]]ի, կարիերայի բարձրակետին գտնվող [[Միք Ֆոուլի]]ի, խամրած աստղ [[Ջեյք Ռոբերթս]]ի և այլ ըմբիշների մասին։ [[2005]] թվականին լույս տեսած «[[:en:Lipstick and Dynamite, Piss and Vinegar: The First Ladies of Wrestling|Շրթներկ և ուժանակ]]» վավերագրական ֆիլմը պատմում է [[20-րդ դար]]ի ընթացքում կանանց ըմբշամարտի էվոլյուցիայի մասին։ Ըմբշամարտի մասին բազմիցս խոսվել է «[[HBO]]» հեռուստացանցի «[[:en:Real Sports with Bryant Gumbel|Իրական սպորտաձևեր Բրայանտ Գամբելի հետ]]» հաղորդաշարում։ «[[MTV]]» հեռուստաալիքով ցուցադրված «Կյանքի ճշմարտությունը» [[Ռեալիթի շոու|իրական հեռուստաշոու]]ն ունի երկու էպիզոդ՝ վերնագրված «Ես պրոֆեսիոնալ ըմբիշ եմ» և «Ես ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ըմբիշ»։ Այլ հայտնի վավերագրական ֆիլմերից են «Պրոֆեսիոնալ ըմբշամարտի գաղտնի աշխարհը», «Հիթմեն Հարթ. մենամարտելով ստվերների հետ» և այլն։ «[[:en:Bloodstained Memoirs|Արյունոտ հուշեր]]» վավերագրական ֆիլմը պատմում է ըմբշամարտիկներ [[Քրիս Ջերիքո]]յի, [[Ռոբ Վան Դամ]]ի և [[Ռոդի Փայփեր]]ի մասնագիտական կարիերաների մասին։