«Շվի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
=== Պատրաստումը ===
Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից: Շվի չափերը տատանվում են: Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն: Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ): Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից: Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում է կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա: Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում: Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան: Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով: Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան:
[[File:Շվիի մատների դրվածքը.jpg|thumb|220x220px|Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շվի» էջից