«Եվգենի Տառլե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Tarle Eugen.jpg|մինի]]
'''Եվգենի Տառլե''' ({{lang-ru|Евге́ний Ви́кторович Та́рле}}, [[1874]]թ. [[հոկտեմբերի 27]] ([[նոյեմբերի 8]]), [[Կիև]] - [[1955]]թ. [[հունվարի 5]], [[Մոսկվա]]), ռուս խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս ([[1927]])։ Լինելով եվրոպական երկրների նոր և նորագույն պատմության մասնագետ՝ հեղինակել է բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական արժեքը։ Հիշատակության արժանի են 1953-56թթ. Ղրիմի պատերզմի մասին գրված աշխատությունը (2 հատոր, Крымская война։ в 2-х т. - М.-Л.։ 1941-1944.), Նապոլեոն Բոնապարտի (Наполеон, 1936) <ref>թարգմանվել է հայերեն. Նապոլեոն / Ե.Վ.Տարլե; Թարգմ.՝ Հ.Խ. Հարությունյան; Խմբ.՝ Հ.Ա. Դռնոյան. - Երևան : Հայպետհրատ, 1941. - 563 էջ:</ref> և Շառլ-Մորիս Թալեյրանի (Талейран, 1939) կենսագրությունները։
 
Իր «Եվրոպան իմպերիալիզմի դարաշրջանում» աշխատության մեջ (Европа в эпоху империализма, 1927) անդրադարձել է նաև 1915-16թթ. Հայոց ցեղասպանության պատմությանը. նշել է, որ իրականացնելով այդ չարագործությունը, Օսմանյան կայսրության ղեկավար շրջանակները ձգտում էին «վերջնականորեն և առհավետ պաշտպանել իրենց Կովկասի կողմից եկող վտանգից ու ռուսական նկրտումներից: Այն, ինչ կատարվել Թուրքիայում այդ իմաստով հանդիսանում է (իր չափերով) չափազանց արտառոց մի բան համաշխարհային պատմության մեջ` Չինգիզ խանի ժամանակներից ի վեր»<ref>Հայկական հարց, հանրագիտարան, Երևան, 1996, էջ 440:</ref>։