«Լևոն Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ միապետ
[[Պատկեր:LevonV.jpg|մինի|Լևոն Ե]]
| անուն = Լևոն Ե
| տիտղոս =
| պատկեր = [[Պատկեր:LevonV.jpg|մինի|Լևոն Ե]]
| կալանք =
| իշխանություն = [[1320]] - [[1342]]
| թագադրում = [[1320]]
| լրիվ անուն =
| մայրենի_լեզու1 =
| մայրենի_լեզու1_անուն1 =
| հաջորդող =
| թագուհի =
| տոհմ = [[Հեթումյաններ]]
| հայր = [[Օշին Ա]]
| մայր =
| զավակներ =
| ծնունդ =
| ծննդավայր =
| մահ = [[1342]]
| վախճանի վայր =
| թաղում =
| թաղման վայր =
| ազգություն = [[հայ]]
}}
 
'''Լևոն Ե''' (1310-1342), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1320–ից։ Հաջորդել է հորը՝ [[Օշին Ա]]–ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։ 1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր [[Կոստանդին]] սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, [[Եգիպտոս]]ի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն. Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։ Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Ե» էջից