«Արամ Ինճիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
[[1941]]-[[1942]]-ին որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում։ 1942-ին զորակոչվել է բանակ և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ [[1946]]-ին «[[Արա Գեղեցիկ]]ի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նույն թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, [[1958]]-[[1975]]-ին [[տեքստաբանություն|տեքստաբանության]] բաժնի վարիչ։ [[1970]]-ին «[[Հովհաննես Թումանյան|Թումանյան.]] կյանքը և ստեղծագործության պատմությունը. [[1869]]-[[1899]]» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
 
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Արամ Ինճիկյան /1910-1975/ - Բանասիրական գիտությունների դոկտոր /1970/, Գիտության վաստակավոր գործիչ /1970/, արժանացել է Գիտ. ակադեմիայի Վաստակագրի /1975/, Պետական մրցանակի /հետմահու, 1980/:
 
<<Արամ Ինճիկյան>> անուն-ազգանունը առաջին անգամ լսեցի Ավետիք Իսահակյանից: Ահա թե ինչ հանգամանքներում: 1944 թվականին, համալսարանական-հանրակացարանային ընկերոջս հետ եղանք Ղուկասյանի փողոցի այն բնակարանում, ուր ապրում էր բանաստեղծը: Դա և՛ իմ առաջին առերես հանդիպումն էր Վարպետի հետ, և՛ առաջին մտերմական զրույցը:
Հարցրեց ուսանողական պարապմունքներից, ապրուստից, կենցաղից, ընթերցանության նյութերից, հետո անցավ պատերազմին, հայ ժողովրդի զավակների քաջություններին, պատերազմի ավերածություններին, հատկապես հայության թվական կորուստներին: Վարպետը խոր կսկիծով հիշեց պատերազմի նահատակներին՝ ջահել-ջիվան և, ըստ երևույթին, դիմագծերի նմանություն գտնելով՝ հիշեց Արամ Ինճիկյանին: Իր սպառիչ մեկնաբանությամբ՝
--Ազնիվ, սրբի պես տղա էր: Գրականությանը նվիրված զինվոր, հավատարիմ, ներհուն… Ափսո՛ս, հազար ափսոս…
Վատ, տխուր լուր էր առել: Նշաձև աչքերից կախվեցին խոշոր արցունքները: Ավ. Իսահակյանի անկրկնելի արցունքները: Հետո պատմեցին, որ հերքման լուրն առնելուն պես շտապել էր Արամի մոր մոտ՝ աչքալուսանքի /Սուրեն Աղաբաբյան, <<Հուշային վերապրումներ>>/:
Արամ Ինճիկյանը 1941թ.նոյեմբերին զորակոչվել է Սովետական բանակ /1938-1940թթ. ծառայել է Կարմիր /Սովետական/ բանակում, մասնակցել սովետա-ֆիննական պատերազմին /Մուրմանսկի ուղղություն/: 1942թ. սեպտեմբերին 408-րդ հայկական դիվիզիայի հետ մեկնել է ռազմաճակատ, որպես 670-րդ հրաձգային գնդի ականանետային գումարտակի համհարզ /ադյուտանտ/ մասնակցել Տուապսեի /Հարավային ռազմաճակատ/ ուղղությամբ մղվող մարտերին: Գոյտխ գյուղի մոտ, գնդի շտաբի հետ ընկնելով շրջապատման մեջ, վիրավոր վիճակում գերվել է: Ռազագերիների ճաբարներում եղել է մինչև 1944թ. մայիսի 24-ը, ապա հակաֆաշիստական թռուցիկներ ընթերցելու համար բանտարկվել Շտուտգարդի բանտում, այնուհետև փոխադրվել Դախաուի համակենտրոնացման ճամբար: Գերությունից ազատվել է 1945թ. մայիսի 2-ին, դաշնակից ամերիկյան 3-րդ բանակի կողմից: ՍՍՀՄ գերագույն սովետի հրամանագրի հիման վրա 1945թ. դեկտեմբերի 17-ին զորացրվել է որպես առաջին կարգի պահեստի սպա /լեյտենանտ/: Պարգևատրվել է <<1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար>> մեդալով /Մոսկվա, 1946/:
 
[[Ռուսերեն]] առանձին գրքով լույս է տեսել նրա «[[Ավետիք Իսահակյան]]» ([[Երևան]], [[1956]]) գործը։