«Պամելա Անդերսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ linkrepresentation
չNo edit summary
Տող 30.
Պամելա Անդերոսոնը ծնվել է Լեյդիսմիթ քաղաքում (Բրիտանական Կոլումբիա նահանգ, Կանադա)` վառարաններ վերանորոգող Բարի Անդերսոնի և մատուցողուհի Քերոլ Անդերսոնի ընտանիքում։ Նախապապը` Ուհո Հիիթյանեն անունով, եղել է բնիկ ֆիննացի, ով [[1908]] թ.-ին լքել է [[Ֆինլանդիայի դքսություն]]ը, որն այն ժամանակ [[Ռուսական կայսրություն|Ռուսական Կայսրության]] մասն էր կազմում։ Փախստականի կարգավիճակում հասնելով Ամերիկա` Հիիթյանենը ազգանունն անվանափոխում է Անդերսոն։ Բացի այդ մայրական կողմով Պամելա Անդերսոնն ունի նաև ռուսական ծագում։
 
1985 թ.-ին ավարտելով Հայլենդի միջնակարգ դպրոցը` Անդերսոնը տեղափոխվում է [[Վանկուվեր|Վանքուվեր]], որտեղ աշխատում է որպես ֆիթնես-ուսուցչուհի։ 1989 թ.-ի ամռանը Անդերսոնը ընկերների հետ որոշում է գնալ BC Place մարզաստադիոն` դիտելու կանադական ֆուտբոլի ակումբ «ԲՍ Լայոնսի» խաղը։ Անսպասելիորեն ստադիոնի մեծ էկրանի վրա ցուցադրում են նստարաններից մեկում տեղավորված 21-ամյա Անդերսոնին, ով հագին կրում էր կանադական ''Labatt's'' գարեջրի [[Պատկերանիշ|լոգոտիպով]] շապիկ, որից հետո նույն տարվա հոկտեմբերին նա արդեն ինքն է հայտնվում աշխարհահռչակ «[[Փլեյբոյ]]» ամսագրի շապիկին։ Համագործակցությունը խորանում է, և Անդերսոնը սկսում է մերկ նկարահանվել ամսագրի և «Playboy TV»-ի համար (1990-2000)։ [[1992]] թ.-ին մեկնարկում է «Մալիբուի փրկարարները», որի գլխավոր կերպարներից մեկին` ափամերձ փրկարարուհի Սի Ջեյ Փարքերին մարմնավորում է Անդերսոնը։ Սերիալի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրա անվան հետ, ով արդեն դարձել էր սեքս-խորհրդանիշ։
 
1995 թ.-ին Պամելա Անդերսոնն ամուսնանում է [[ռոք]] երաժիշտ Թոմի Լիի հետ, ովքեր իրենց համատեղ կյանքում ունենում են 2 որդի` Բրենդոն և Դիլան անուններով։ Անդերսոնը նաև կարճ սիրավեպ է ունենում շվեդ մոդել և կինոդերասան Մարկուս Շենկենբերգի հետ։ 2006 թ.-ին Անդերսոնն ամուսնանում է մեկ այլ ռոք երաժիշտի` Քիդ Ռոքի հետ։ Զույգի հարսանյաց արարողությունը կայանում է զբոսանավի վրա (ֆրանսիական [[Սեն Տրոպե]] ափամերձ քաղաքում), չնայած զույգի համատեղ կյանքը տևում է ընդամենը 4 ամիս։
Տող 41.
 
== Ծանոթագրություններ ==
{{Reflistծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Անդերսոն, Պամելա}}