«Կրետներ»–ի խմբագրումների տարբերություն

պատկերների դասավորություն
չ (կետադրական, ձևաչափ)
(պատկերների դասավորություն)
[[Պատկեր:Wasps eating grilled chicken 7.JPG|250px|մինի|կենտրոնաջից]]
Սա թաղանթաթևավոր խայթող [[միջատ]]ների (բացառությամբ մեղուների և մրջյունների) ընտանիքների ընդհանուր անվանումն է։ Առավել հայտնի է ծալկաթև կրետների ընտանիքը, որը բաժանվում է 2 ենթաընտանիքի՝ հասարակական և միայնակ։ Հայտնի է կրետների 20 հզ. տեսակ։ Տարածված են առավելապես արևադարձային երկրներում։ [[ՀՀ]]-ում լայնորեն տարածված է արևելյան ձիաստացը։ Կրետներն ունեն ծնկաձև բեղիկներ և 2 զույգ թաղանթաթևեր։
Կրետները միջին և խոշոր չափերի միջատներ են (երկարությունը՝ մինչև 40 մմ)՝ կրծքի և փորիկի միջև ցայտուն արտահայտված ցողունով։ Ունեն սև ու ոսկեգույն գունավորում։ Կրետի մեջքը բարակ է, իրանը՝ նուրբ ու բարեկազմ։ Փորիկի ծայրին թաքնված սուր խայթը նրանց զենքն է։ 2 զույգ թաղանթաթևերը նրանց օգնում են կտրել անցնել երկար տարածություններ և արագորեն փոխել թռիչքի ուղղությունը։ Թռչում կամ բույն են հյուսում խմբերով։ Եթե մեկը պատահմամբ կամ դիտավորյալ քանդում է կրետների բույնը, ապա նրանք բվվոցով վրա են պրծնում ու խայթում։ Նրանց խայթիչի հետ կապված են թունավոր գեղձերը, դրա համար էլ խայթած տեղը խիստ այտուցվում է, որն ուղեկցվում է այրող ցավով, գերզգայունության դեպքում հնարավոր է անաֆիլաքսային շոկ։ Մանր կենդանիները կրետի խայթոցից կարող են նույնիսկ սատկել։
Կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անմիջապես հանել խայթիչը և վերքը լվանալ էթիլ-կամ անուշադրի սպիրտով։ Ցավը մեղմացնում են կապարային թրջոցները։ Առավել վտանգավոր է, երբ թունավոր կրետները խայթում են բերանի լորձաթաղանթը. այդ դեպքում առաջացած այտուցը կարող է տարածվել բկանցքի ու կոկորդի վրա և առաջացնել շնչահեղձություն։ Ուստի կրետի խայթոցի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։
== Պահեստարան ==
<gallery>
[[Պատկեր:Կրետ|մինի]] [[Պատկեր:Vespula germanica Horizontalview Richard Bartz.jpg|մինի]] [[Պատկեր:Image-Vespula germanica Head Richard Bartz.jpg|մինի]] [[Պատկեր:Female Catolaccus grandis wasp.jpg|մինի]]
Պատկեր:Vespula germanica Horizontalview Richard Bartz.jpg|
[[Պատկեր:3 wasp 2007-04-25.jpg|մինի]] [[Պատկեր:Flor amarilla.jpg|մինի]] [[Պատկեր:Oriental Wasp - Head.jpg|մինի]] [[Պատկեր:Sceliphron caementarium.jpg|մինի]]
Պատկեր:Image-Vespula germanica Head Richard Bartz.jpg|
Պատկեր:3 wasp 2007-04-25.jpg|
Պատկեր:Flor amarilla.jpg|
Պատկեր:Oriental Wasp - Head.jpg|
Պատկեր:Sceliphron caementarium.jpg|
</gallery>
{{ՀՍՀ}}
 
51 297

edits