«Կիրառական մաթեմատիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 10.
 
Ներկայումս կիրառական մաթեմատիկա տերմինը օգտագործվում է լայն իմաստով։ Այն ներառում է վերը նշված դասական ոլորտները և միևնույն ժամանակ ոլորտներ, որոնք ավելի ու ավելի կարևոր են դառնում իրենց կիրառությամբ։ Նույնիսկ այնպիսի բնագավառներ, ինչպիսին օրինակ [[թվերի տեսություն]]ն է, որոնք [[մաքուր մաթեմատիկա]]յի մաս են, այժմ կարևոր են կիրառությամբ (ինչպես [[ծածկագրություն]]), չնայած դրանք սովորաբար չեն դիտարկվում կիրառական մաթեմատիկայի բնագավառ, որպես այդպիսին։ Երբեմն կիրառական մաթեմատիկա տերմինը օգտագործվում է տարբերելու ավանդական կիրառական մաթեմատիկան, որ զարգացել է ֆիզիկայի կողքին և մաթեմատիկայի շատ ոլորտներից, որ կիրառվում է առօրյա իրական աշխարհի խնդիրների լուծման համար։
 
Դեռևս միակարծություն չկա, թե որոնք են կիրառական մաթեմատիկայի ճյուղերը։ Այդպիսի դասակարգումը դժվարանում է նաև մաթեմատիկայի և գիտության ժամանակի ընթացքում փոփոխությունների պատճառով և համալսարանների բաժիններ, դասընթացներ և աստիճաններ հիմնելու պատճառով։
 
[[Կատեգորիա:Կիրառական մաթեմատիկա]]