«Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ робот изменил: ru:Гим
Տող 7.
== Ստեղծումը և ձևերը==
 
Ստեղծել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը [[405]] թվականին տառակերտման սեփական սկզբունքով Դ տառի հենքի վրա, իր հորինած [[այբուբեն]]ի բոլոր տառերի հետ միասին: Ի տար բերությունտարբերություն նախորդող Բ տառի Գ-ի կարճ տարրը գտնվում է երկարի ձախ կողմում, երեք ուղղաձիգ տարրերը իջնում են վերից վար, իսկ լայնը մնում է աջ կողմում: Հորիզոնական նուրբերը երկարին են միանում կարճը՝ վերին և ստորին ծայրերից, իսկ լայնը միջին մասին՝ վերին ծայրից:
 
Ունի [[աղյուսակ]] կամ [[գրչագիր]], [[գլխագիր]] կամ [[երկաթագիր]], [[բոլորգիր]] կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները:
*[[Աղյուսակ]] կամ [[գրչագիր]] Գ - գտնվում է երկու տողագծերի միջև: Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով: Դյուրագիծ է, գրվում է տողին ուղղահայաց և դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով: Օգտագործվել է մինչև XVIII դարը: Հետագայում վերածվել է բոլորագիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին: Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում:
*[[Գլխագիր]] կամ [[երկաթագիր]] Գ - ստեղծվել է գրչագրի հենքից: Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով: Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով: Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ: Գործածվել է նաև որպես գրչության (V-VIII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր:
*[[Բոլորգիր]] կամ [[բոլորակ գիր]] Գ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր: Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղւձիգուղղաձիգ նուրբերից: Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը նստումէնստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև: լայնըԼայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով: XIII դարից դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դարից տպագրության գիր:
*[[Շղագիր]] Գ - նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի: Սկսել է գործածվել VII դարից, մասսայականացել՝ XVI դարից: [[Շղագիր]] Գ-ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր գ-ն, որը օգտագործվում է մինչև այսօր:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գ» էջից