«Քորդավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Փոխվում է էջը 'Քորդավորները բարդ կազմավորում ունեցող կենդանիներ են։Նրանց մարմինը երկկողմ համաչափ է'-ով
Տող 1.
Քորդավորները բարդ կազմավորում ունեցող կենդանիներ են։Նրանց մարմինը երկկողմ համաչափ է
'''Քորդավորների''' ({{lang-lat|Chordata}}), կենդանիների տիպ։ Քորդավորները տարածված են ամբողջ [[երկրագունդ|երկրագնդով]] մեկ, [[տեսակ]]ների թիվը 43 հազար։ Մարմնի երկարությունը տատանվում է 2-3սմ մինչև 35մ սահմաններում։ Խիստ բազմազան, բազմաձև [[կենդանիներ]] են։ Ցածրակարգերի մեջ կան նստակյաց տեսակներ, բարձրակարգերը ակտիվ տեղափոխվում են։ Ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները.
# Բոլորին բնորոշ է [[քորդա]]ն։ Ցածրակարգերի մոտ այն պահպանվում է նույնիսկ հասուն շրջանում, իսկ բարձրակարգերի մոտ այն փոխարինվում է [[ողնաշար]]ով։ Քորդան ունի [[էնդոդերմ]]ային ծագում և առաջանում է [[սաղմնային աղիք]]ից, իսկ [[ողնաշար]]ը՝ մեզոդերմային։ Քորդայի փոխարինվելը հատվածավորված ողնաշարի ունի կարևոր [[էվոլուցիա|էվոլուցիոն]] նշանակություն, դրա շնորհիվ մեծանում է ճկունությունը։
# Քորդայի վերևով ձգվում է [[նյարդային խողովակ]]ը, այն առաջանում է [[էկտոդերմ]]ից։ Նրա [[խոռոչ]]ը ([[նևրոցել]]) դիՖերենցված է երկու բաժնի՝ գլխային և մեջքային։ Սրանց մոտ ուժեղ արտահայտված է [[ցեֆալիզացիա]]ն։
# Բոլոր քորդավորներն ունեն [[գլխուղեղ]]։
# Ունեն [[խռիկային ճեղքեր]]։ Ջրային ձևերի խռիկային ճեղքերի միջնապատերի վրա զարգանում են [[խռիկներ]]ը։ [[Ցամաքային ողնաշարավորներ]]ի մոտ խռիկային ճեղքերը դիտվում են [[սաղմնային զարգացում|սաղմնային]] փուլում։ [[Թոքեր]]ը զարգանում են [[ըմպան]]ի հետին մասի զույգ արտափքումներից։
# [[Սիրտ]]ը տեղադրված է մարմնի փորային կողմում՝ քորդայի և [[մարսողական խողովակ]]ի տակ։
# Քորդավորները [[երկրորդաբերանային կենդանիներ]] են, սաղմնային շրջանում [[գաստրոպոր]]ը կամ անհետանում է կամ վեր է ածվում [[անալ անցք]]ի, իսկ նրա դիմաց բացվում է [[բերանային անցք]]ը։
# [[Երկսիմետրիկ]] կենդանիներ են։
# [[Օրգան]]ների դասավորությունը [[մետամեր]] է։
 
== Դասակարգումը ==
 
Քորդավորները բաժանվում են հետևյալ [[ենթատիպ]]երի՝
# [[Անգանգեր]] Acrania
# [[Պարեգոտավորներ]] կամ [[թրթուրաքորդավորներ]] Tunicata, Urochordata
# [[Գանգավորներ]] կամ [[ողնաշարավորներ]] Craniata, Vertebrata
Առաջինը և երկրորդը՝ ստորակարգ, իսկ երրորդը՝ բարձրակարգ [[ողնաշարավորներ]] են։
 
[[Կատեգորիա:Կենդանիների տիպեր]]