«Գահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
1. Աշխարհիկ կամ հոգևոր իշխանություն խորհրդանշող բազկաթոռ։ [[Միապետ]]ները, [[իշխան]]ները, հոգևոր առաջնորդները ընդունելություններն ու հանդիսավոր այլ արարողություններ կատարել են գահասենյակում՝ բազմած աստիճաններով բարձրացող գահին։ Շքեղությամբ ու ճոխությամբ աչքի են ընկել հատկապես [[թագավոր]]ական գահերը, որոնք քանդակվել են իշխանություն և հզորություն խորհրդանշող պատկերներով, ընդելուզվել ոսկե, արծաթե զարդերով, [[թանկարժեք քար]]երով։ Եզակի նմուշ է հայ վարպետների կերտած ադամանդակուռ գահը («Ալմսատե գահ»), որը 1660-ին [[Սպահան]]ի հայ [[վաճառական]]ները, ի նշան բարեկամության, նվիրել են ռուսական Ալեքսեյ Միխայլովիչ [[ցար]]ին։
 
2. Վաղ [[միջնադար]]յան [[Հայաստան]]ում գահ է կոչվել նաև այն տեղը (բարձ), որը հատկացվել է [[նախարար]]ներին՝ [[արքունիք]]ում հանդիսավոր ընդունելությունների, խնջույքների ժամանակ (սահմանված էր [[Գահնամակ]] կոչվող հատուկ փաստաթղթով)։ Տարբեր պատճառներով թագավորը կարող էր զրկել նախարարին գահից, կամ այն իջեցնել։ Նույն կերպ կարող էր բարձրացվել գահը։ Գահով սահմանված կարգը խստիվ պահպանվում էր, իսկ նախարարները նախանձախնդիր էին իրենց գահերի պահպանման կամ բարձրացման հարցերում։ [[Եղիշե]]ն, երբ բերում է ցուցակ ուխտապահ նախարարների, որոնք [[Վարդան Մամիկոնյան]]ի հետ միացան [[քրիստոնեություն]]ը պաշտպանելու համար, չնայելով, որ Վարդանն իր պաշտելի հերոսն է, որ նա առաջնորդն է ապստամբության գործում, որ նա բոլոր հայ զորքերի [[սպարապետ]]ն է՝ այնուամենայնիվ նախարարների ցուցակում նրա անունը դնում է երրորդ տեղում՝ առաջին երկու տեղում նշանակելով Արծրունյաց և Խորխոռունյաց իշխաններին, որովհետև նրանք գահով ավագ էին։ [[Ստեփանոս Օրբելյան]]ը պատմում է, թե Սյունյաց [[Անդովկ իշխան]]ը պարսից արքունիքում վիրավորանք կրելով նրանով, որ [[Շապուհ]]ը նրան տասնչորսերորդ գահը տվեց հայ նախարարների շարքում՝ դառնացած կերակրի ձեռք չտվեց, և երբ Շապուհը պատերազմի գնաց՝ նա իր զորքերով վրեժխնդրության համար ավերեց նրա ապարանքը, [[Ռազմավար|ավար]] առավ նրա գանձերը և հեռացավ հույների մոտ<ref name="ՄերՀաղթԱ">{{գիրք|հեղինակ = [[Գագիկ ՀարությանունյանՀարությունյան (պատմաբան)]], Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան (պ.գ.թ.) |մաս = |վերնագիր = Մեր հաղթանակները |հղում = |պատասխանատու = Էդուարդ Լ.Դանիելյան|հրատարակություն = |վայր = Երևան |հրատարակչություն = «Գասպրինտ» ՍՊԸ|թվական = 2010 |հատոր = Ա|էջեր = 259|էջ = |սերիա = |ISBN = 978-9939-90000-2-5 |տպաքանակ = 500}}</ref>։
 
==Աղբյուր==
Տող 11.
{{Ծանցանկ}}
{{վիքիբառարան}}
 
[[Կատեգորիա:Գահեր|*]]
[[Կատեգորիա:Միապետություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գահ» էջից