«Մարդին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
}}
 
'''Մարդին''', (Mardin), Մարդա, Մարդե, Մարդե բեոդբերդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին - Քաղաք, բերդաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառում, վերջինիս վարչական կենտրոնը։ Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։ Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով։ Հարավից շրջապատված էր լեռնային վեմերով։ Տները շինված էին լեռան դարավանդների վրա։ Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր։ Օդը առողջարար։
 
Օսմանյան տիրապետության շրջանում կոչվել է նաև Մերդին։ 19-րդ դառի սկզբներին ուներ 1000 տուն, դարի վերջին՝ մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլք։ Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով։ Քաղաքի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ քաղաքում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարդին» էջից