«Իգգդրասիլ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1340 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական)
No edit summary
 
Գոյություն ունեն տարբեր տեսություններ, թե ինչ ծագում ունի Իգգդրասիլի մասին պատկերացումը։ Ոմանց կարծիքով Իգգդրասիլը հացենուց տարբերով ծառատեսակ է, որոշ գիտնականներ կապեր են փնտրում Իգգդրասիլի եւ Միմամեիդրի, Լեյրադրի, Հոդդմիմիս անտառի եւ Ուպպսալա սուրբ ծառի միջեւ։ Առանձին ուսումնասիրության առարկա է Իգգդրասիլի ճակատագիրը [[Ռագնարոկ]]ի ժամանակ։
 
== Անվանումը ==
[[Պատկեր:Om Yggdrasil by Frølich.jpg|մինի|Իգգդրասիլ Լորենց Ֆրոյլիխ, 1895 թվական]]
Իգգդրասիլ բառի համար ընդունված բացատրությունն է «Օդինի ձի», ինչը նշանակում է կախաղան: Այս բացատրությունը գալիս է նրանից, որ drasill հին սկանդինավերենում նշանակում է ձի, իսկ Ygg(r)-ը Օդինի բազում անուններից մեկն է: Պոետիկ Էդդայի Հավամալ գլխում նկարագրում է, թե ինչպես է Օդինն ինքն իրեն զոհաբերում` կախվելով Իգգդրասիլի ճյուղերից, ինչն Իգգդրասիլը դարձնում է Օդինի կախաղան: <ref>Simek 2007, p. 375.</ref>
Այլ տեսության համաձայն` Իգգդրասիլը բնավ ծառի անվանումը չէ, այլ միայն askr Yggdrasil արտահայտությունն է վերաբերում տիեզերական ծառին, ինչը նշանակում է «ծառը, որին Օդինի ձին է կապված»:
Ֆ. Դեթթերի ինտերպրետացիայում Իգգդրասիլ բառը գալիս է yggr` տեռոր բառից եւ նշանակում է «տեռորի ծառ»: