«Հորացիո Նելսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կյանք ==
[[12]] տարեկանից եղել է [[նավատորմ]]ում։ [[1777]] թվականին ստացել է սպայական աստիճան։ Աչքի է ընկել խիզախությամբ։ [[1794]] թվականի [[հուլիս]]ին Կալվիի ճակատամարտում կորցրել է աջ [[աչք]]ը, [[1799]] թվականին Սանտա-Կրուսի ճակատամարտում՝ աջ [[ձեռք]]ը։ Որպես նավախմբի հրամանատար [[1798]] թվականին Աբուքիրի մոտ Նելսոնը ջախջախել է [[ֆրանսիական]] նավատորմը և [[Նապոլեոն Բոնապարտ]]ի բանակը մեկուսացրել [[Եգիպտոս]]ում։ [[1798]]—[[1800]] թվականներին գտնվել է [[Նեապոլ]]ում, որտեղից [[1799]] թվականին վտարել է ֆրանսիացիներին և Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ 4-րդին վերականգնել գահին։ Դաժան հաշվեհարդար է տեսել ֆրանսիական գերիների ու [[Իտալիա|իտալ]]ական հանրապետականների հետ։ [[1805]] թվականին Տբաֆալգարի ճակատամարտում անգլիական նավատորմը Նելսոնի հրամանատարությամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս-իսպանական նավատորմի դեմ։ Այդ ճակատամարտում Նելսոնը մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Նելսոնը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջիններից էր անգլիական նավատորմում, որ գծային տակտիկայի փոխարեն համարձակորեն կիրառել է ծովամարտ մղելու խուսավարելու տակտիկա։ Նելսոնի գործունեությունը զգալիորեն նպաստել է [[Մեծ Բրիտանիա]]յի ծովային հզորության աճին և անգլիական բուրժուազիայի գաղութատիրական գերիշխանության համար պայքարին։
 
== Մանկություն և պատանեկություն ==
Ծնվել է հոգևորական Էդմունդ Նելսոնի և Կէտրին Սակլինգի ընտանիքում։Նելսոնների ցեղը եղել էր Աստվածաբանական։Նելսոնի ցեղում հոգևորական են եղել երեք սերունդ տղամարդ։ Էդմունդ Նելսոնը ուներ 11 երեխա, դաստիրակում էր նա երեխաներին խիստ, սիրում էր կարգուկանոն ամեն ինչի մեջ,համարում էր մաքուր օդը և ֆիզիկական վարժությունները կարևոր դաստիրակության մեջ,անկեղծորեն հավատում էր աստծուն և համարում իրեն իսկական ջենտլմեն և մասամբ գիտնական։Հորացիոն մեծանում էր անպետք երեխա,փոքր հասակի,սակայն աշխույժ բնավորությամբ։
 
[[1767]] թվականին մահանում է Նելսոնի մայրը 42 տարեկան հասակում։Կնոջ մահից հետո Էդմունդ Նելսոնը չամուսնացավ։Հորացիոն առավել մոտիկ էր եղբոր Վիլյամի հետ,որը հետագայում հոր նման կդառնա հոգևորոական։Նելսոնը սովորել էր երկու դպրոցներում։Կրտսերը Դաունեմ-Մարկետ-ում և միջին դպրոցը Նորվիչում։Սովորեց Շեքսպիրին և լատիներենի հիմքերը,սակայն հակում դեպի ուսումը չուներ։
 
[[1771]] թվականին Նելսոնը 12 տարեկան հասակում ընդունվում է իր հորեղբոր յոթամյա պատերազմի հերոս կապիտան Մորիս Սակլինգի նավ։Նելսոնի Հորեղբայրը դեմ էր , որպեսզի Հորացիոն, որը երեխաներից ամենաթույլն էր ընդհունվի նավատորմ։ Շուտով հորեղբոր նավը կոնսերվացվում է և Նելսոնը հորեղբոր խնդրանքով անցնում է ուրիշ նավ, որը ուղեևորվում է Վեստ-Ինդիա, հենց այդ ճամփորդության ժամանակ նա ստանում է իր առաջին ծովային ծառայության հմտությունները։
 
Հետագայում Նելսոնը աշխատում էր որպես բանբեր, ուրիշ նավի վրա։Դրանից հետո Սակլինգը վերցնում է Նելսոնին նորից իր նավ, որպես ենթասպա։
 
Կապիտան Սակլինգը զբաղվում էր Նելսոնի ծովային ուսումով։Շուտով Նելսոնին տրվում է Բարկաս նավը։
 
[[1773]] թվականի ամռանը կազմակերպված էր բևեռային արշավ,որում էր 14-ամյա Հորացիոն։Արշավը չբերեց հաջողություն և հայտնի դարձավ միայն նրանով, որ այդ արշավի մեջ կար նաև ապագա հերոսը։Այդ ճամբորդության ժամանակ Նելսոնը զարմացրեց բոլորին իր քաջությամբ , երբ գիշերը տեսնելով սպիտակ արջի, նա վերցրեց հրացանը և վազեց արջի ետևից, վախեցած արջը փախավ և այդպես ստեղծվեց հերոսը։
 
[[1775]]-ին Նելսոնը հիվանդացավ և նրան ետ բերեցին Անգլիա։Նելսոնը անգլիայում նշանակվեց լեյտենանտ և ուղեկցում էր առևտրական նավերը։
 
== Մասնակցությունը Ամերիկյան հեղափոխությանը ==
[[1777]]-ի գարնանը Նելսոնը հանձնում է քննություն և ստանում լեյտենանտի կոչում։ Կոչումը ստանալուց անմիջապես հետո նա ուղևորվում է Վեստ-Ինդիա։
 
[[1778]]-ին Նելսոնը նշանակվում է հրամանատար և ստանում նավ, որը պետք է պաշտպաներ Լատինական Ամերիկայի հարավային ափը։Ծառայությունը անհանգիստ էր, քանի որ անդադար պետք էր լողալ մաքսանենգերի ետևից։
 
[[1779]] թվականին Նելսոնը դառնում է կապիտան և ստանում 28 թնդանոթներով ֆրեգատ։Առաջին ինքնուրույն ճանապարհորդության ընթացքում Նելսոնը գրավում է մի քանի նավ,որի ավարը կազմում է 800 ֆունտ,այդ գումարի մի մասը նա ուղարկում է հորը։
 
[[1780]]-ին ծովակալ Պարկերի հրամանով Նելսոնը լքում է Յամայկա կղզին և իջեցնում դեսանտային զորքեր Սան-Խուան գետի մոտ, նշանակետն էր Սան-Խուան սղնախը, սակայն առանց Նելսոնի, որին հրամայված էր վերադառնալ Յամայկա, դա փրկեց Նելսոնի կյանքը, քանի որ նավաստիների մեծ մասը մահացավ հիվանդությունից։Հիվանդ Նելսոնը բուժվում էր ծովակալ Պարկերի տանը, որտեղ ընդհունված էր,որպես որդի։Առաջին իսկ նավով Նելսոնին ուղարկում են Անգլիա բուժվելու։Նա ուղղևորվում է Բատ քաղաք, որը նախատեսված էր հանգստի համար։Առողջացումը տևում էր երկար։Նելսոնը այցելում է իր Վիլյամ եղբորը և իմանում, որ Վիլյամը ուզում է դառնալ նավային հոգևորական և Նելսոնը դեմ էր դրան,քանի որ գիտեր այդ մասնագիտության դժվարությունները։
 
 
Ընկերները համոզում էին Նելսոնին առաջարկություն անել Մերիին [[Նյու Յորք]] ուղևորվելուց առաջ։ [[Նյու Յորք]]ում Նելսոնը հանդիպում է Արքայազն Վիլհելմ IV-ին Անգլիայի ապագա թագավորին։ Արքայազնը հիշում է «Երբ Նելսոնը ժամանեց իր նավով,նա թվաց ինձ երեխա կապիտանի համազգեստի մեջ։
 
[[1783]]-ին վերցնելով արձակուրդ, նա ուղևորվում է ընկերոջ հետ Ֆրանսիա,այդ երկիրը տհաճ զարմացնում է Նելսոնին։Այնտեղ Նելսոնը սիրահարվում է միս Էնդրյուսին, սակայն միս Էնդրյուսը ոչ։
 
Բոլորին զարմացնում է այն, որ Նելսոնը ուզում էր դառնալ խորհրդարանի անդամ։Սակայն երբ ծովակալության առաջին լորդը խորհուրդ է տալիս վերադառնալ ծառայության Նելսոնը համաձայնվում է։Նելսոնին առաջարկում են ֆրեգատ, որը պետք է անցկացներ իր ծառայությունը Վեստ-Ինդիայում։Նելսոնի նավի անձնակազմում էր նաև նրա եղբայրը։Դիլ նավահանգստի մոտ կապիտանը իմանում է, որ հոլանդացիները գերի են վերցրել 16 անգլիացի նավաստիների,նա հարձակվեց հոլանդական նավի վրա և ազատեց նավաստիներին։
 
[[1784]]-ին ֆրեգատը մտավ Անտիգուա կղզու նավահանգիստը, որտեղ նավը կարգի բերեցին։
 
Կապիտանը ծանոթացավ և սիրահարվեց Ջեյն Մոուրտեյին։Շուտով Ջեյնը ուղղևորվեց Անգլիա։Եղբայր Վիլյամը, հուսաթափվեց նավային հոգևորականի պաշտոնից, սկսեց ալկոհոլ օգտագործել և հիվանդացավ,նրան ստիպված ուղարկեցին Անգլիա։
 
Նելսոնի մոտ հարաբերությունները հրամանատարի հետ վատն էին։Նելսոնի հիմնական խնդիրը Վեստ-Ինդիայում եղել էր նավարկության ակտի պահպանումը։
 
== Անձնական կյանք ==
Շուտով Նելսոնին ուղարկում են Դանիա, հետագայում նա անցնում է ծառայության Կվեբեկում։ Այդտեղ նա առաջին անգամ սիրահարվում է – ռազմական ոստիկանության հրամանատարի 16 ամյա աղջկան Մերի Սիմպսոնին։
 
Նելսոնի նամակներից երևում է, որ նա երբեք չի ունեցել նման զգացմունքներ։ Նա երազում էր, որ կտանի Մերիին Անգլիա և կթողնի ծառայությունը։Սակայն երազելով, նա նույնիսկ չհարցրեց Մերիին նրա զգացմունքների մասին։
 
== Ամուսնություն ==
 
Կյանքի նոր փուլը սկսվեց, երբ Նելսոնին խնդրեցին ուղեկցել Բարբադոս կղզի Ջոն Հերբերտի ազգական միս Պերի Հերբերտին։Ժամանելուց հետո Նելսոնին հրավիրեցին տուն, այնտեղ նա առաջին անգամ հանդիպեց Ֆրենսիս Նիսբեթին, տանը նրան անվանում էին Ֆաննի, առաջին ամուսնությունից նա ուներ մեկ տղա։Նելսոնը միանգամից սիրահարվեց նրան։
 
«Ես չունեմ ոչ մի կասկած,որ մենք երջանիկ զույգ կլինենք,իսկ եթե երջանիկ չլինենք, ապա իմ պատժառով»։ [[1787]] թվականի [[մարտի 11]]-ին տեղի ունեցավ նրանց հարսանիքը։
 
== Առևտրականների հետ վեճը ==
Միացյալ նահանգների անկախության հաստատումից հետո, ամերիկյան նավերը դարձան օտարերկրյա և իրավունք չունեին զբաղվել առևտրով նույն պայմաններով,սակայն շուկանձևաորվեց և ամերիկացիները շարունակեցին առևտուրը։Տեղացի իշխանությունները գիտեին դրա մասին,սակայն լռում էին,քանի որ ստանում էին դրանից զգալի տոկոսներ։Նելսոնը մտածում էր, եթե ամերիկացիների առևտուրը վնաս է պատճառում Անգլիային,այն պետք է վերացվի։Հետագայում նա հիշում է։
 
«Առաջ Ամերիկան գաղութ էր,ամերիկացիները տիրում էին համարյա ամբողջ առևտրոմ ամերիակյից մինջև Վեստ-Ինդիայի կղզիներ,իսկ հիմա երբ պատերազմը ավարտված է նրանք մոռացել են, որ հաղթելով, նրանք դարձան օտարերկրացիներ և հիմա իրավունք չունեն իրավունք առևտուր անել բրիտանական գաղութների հետ։Մեր մարզպետները և պաշտոնյաները ձևացնում են, որ նավարկության ակտի մեջ ոչինչ չի փոխվել և ամերիկացիները ունեն իրավունք առևտրով զբաղվել, իսկ Վեստ-Ինդիայի բնակչությունը անում է այն, ինչ նրան ձեռնտու է։Նախապես զգուգացնելով մարզպետներին,մաքայիններին և ամերիկացիներին, ինչ եմ ես պատրաստվում անել, ես գրավեցի բազմաթիվ նավեր,ինչը և տրամադրեց ինձ այս բոլոր խմբավորումների դեմ։Ինձ վռնդում էին մեկ կղզուց մյուսը,ես երկար ժամանակ նույնիսկ չէի կարող ափ դուրս գալ։Իմ անմոռաց բարոյական օրենքները օգնեցին ինձ դիմանալ և երբ այս խնդրի համար ավելի լավ լուծումներ գտան ես ստացա օգնություն հայրենիքից։Ես ապացուցեցի, որ ռազմական նավի կապիտանի կոչումը պարտադրում է հետևել բոլոր ծովային օրենքները և կատարել ծովակալության բոլոր հրմանները,այլ չլինել մաքսային»։
 
Նելսոնի վրա հաճախ բողոքում էին, սկայն թագավորը խոստացել էր, որ կոգնի Նելսոնին այն դեպքում, եթե Նելսոնին դատեն։Նելսոնը նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ անօրինական առևտրից սնվում էին նաև լոնդոնյան պաշտոնյաները,այդպես նա ձեռք բերեց մայրաքաղաքում բազմաթիվ ազադեցիկ թշնամիներ։
 
== Հետաքրքիր փաստեր ==
* Ասում են, որ Նելսոնը ուներ կապ իր աջ աջքի վրա, սակայն դա այդպես չէ։ Նելսոնը ուղղակի վերք է ստացել Կորսիկայում և դրա հետևանքով աչքը սկսեց վատ տեսնել։
* Ծովակալի դիակը տանում էին Լոնդոն կոնյակի տակառի մեջ։ Այստեղից առաջացել է առասպել, որ ծովահենները գաղտնի խմում էին այդ տակառից։ Դա հնարավոր չէ, քանի որ դին պաշտպանվում էր։
* Հիշատակվում է, որ ծովակալը ուներ ուժեղ ծովային հիվանդություն։
* Անգլիական նավատորմում ընդհունված չէ ծափահարել , այլ հարվածել սեղանին մեկ ձեռքով ի հիշատակ ծովակալի։ Նելսոնը պատկերված է [[1982]] թվականի բրիտանական դրոշմանիշի վրա։
 
{{ՀՍՀ}}