«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Ագաթանգեղոսի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական–վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։
 
Ագաթանգեղոսի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։ Պատմության առաջ մղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն Է։ Ամեն ինչ բացատրվում Է աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։ «Կյանքը պայքար է լույսի ու խավարի, աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը ([[քրմեր]]) ցրվում են լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ–խոզակերպ Տրդատն ու անհավատ» հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր աստծո միջնորդությամբ և այլն։ Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։ Ագաթանգեղոսը նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։ Ագաթանգեղոսի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։
 
Ագաթանգեղոսի երկը, որպես [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է [[Հայաստան]]ի դարձը, նյութեր [[հայ հեթանոսական կրոն]]ի և ժողովրդական հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ագաթանգեղոսը հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։