«Տրիպտոլեմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 48.
Ինքը՝ Տրիպտոլեմոսը, պատկերվում է մորուքավոր տղամարդու տեսքով՝ ձեռքում ունենալով գայիսոն կամ հացահատիկի խուրձ կամ գինու գավաթ։ [[Սոֆոկլես]]ը՝ իր «Տրիպտոլեմոս»-ում հերոսին ներկայացնում է երկրի վրայով թռիչքի պահին, անհյուրընկալ երկրներում [[Դեմետրա]]յի ընծաները տարածելիս։ Ճանապարհորդության վերջում նա պայքարում է Կելեյի անբարյացակամության դեմ և պայքարից հաղթանակած է դուրս գալիս և ամրապնդվում է երկրում, հիմնադրում է Էլևսին քաղաքը և սահմանում է Էլևսինյան Դեմետրայի պաշտամունքը։ Հետագայում [[Հունաստան]]ի այլ ժողովուրդների մոտ նույնպես կազմվում են ավանդազրույցներ առաջին երկրագործի մասին, ընդ որում որոշ ազգերի մոտ Տրիպտոլեմոսը տեղափոխվում է տեղական ազգային ավանդազրույցների մեջ։
 
Այսպես, [[Արգոս]]ում գոություն ուներ ավանդազրույց Հրիպտոլեմոսի դեպի Արևելք (դեպի [[Սիրիա]]) կատարած ճանապարհորդության մասին, ուր նա ուղևորվել է փնտրելու Իոյին։ Արգոսացիների նրան ուղարկում են փնտրելու Իոյին, որկ անհետացել էր Տիրում և նա թափառում էր [[Կիլիկիա]]յում։ Արգոսցիները, որոնք Տրիպտոլեմոսի հետ թափառում էին Կիլիկիայում և փնտրում Իոյին, հիմնադրում են [[Տարսոն]] քաղաքը՝ Կիլիկիայում<ref>Страбон. География XIV 5, 12 (стр.673)</ref>։ Մնացյալները նրա հետ մնում են Օրոնտի շրջանում։ Ավելի ուշ [[Անտիոք|անտիոքցիներանտիոք]]ըցիները նրան պաշտում էին որպես հերոսի և նրան նվիրված տոնակատարությունը իրականացնում էին Կասիա լեռան վրա<ref>Страбон. География XVI 2, 5 (стр.750)</ref>։ Հելենիստական դարաշրջանում [[Սիրիա]]յի որոշ բնակավայրերի հիմնադրումը և հողագործական մշակույթի ստեղծումը ամրագրվում է Տրիպտոլեմոսին։ [[Ալեքսանդրիա]]յում ([[Եգիպտոս]]), ընդերքի բերքատվության աճի և [[Օսիրիս]]ի պաշտամունքի ազդեցությամբ, ծնվում է նոր Էլևվսին, ընդ որում Տրիպտոլեմոսին են վերագրվում վերը նշված եգիպտական աստվածության որոշ հատկանիշներ։
 
Մահանալու ժամանակ Տրիպտոլեմոսը ստանում է աստվածային մեծարանքներ։ Ըստ [[Պլատոն]]ի, նա հանդիսանում էր երեք դատավորներից մեկը ստորգետնյա թագավորությունում։ Տրիպտոլեմոսին նույնացնում են [[Եզնարած համաստեղություն|Եզնարած համաստեղության]] հետ կամ, ավելի հազվադեպ դեպքերում, Իասիոնի հետ համատեղ, որը դիցաբանական գործունեությամբ մոտ է նրան, [[Երկվորյակներ համաստեղություն|Երկվորյակներ համաստեղության]] հետ<ref>Гигин. Астрономия II 22</ref>։
Տող 55.
 
Հռոմեական ավանդություններում՝ հացահատիկները փոխարինելով առատության երջյուրով, հունական Տրիպտոլեմոսի պատկերով կերտում էին Էվենտուսի արձանները։
 
 
== Աղբյուրներ ==
{{Commons category|Triptolemus}}
 
 
== Ծանոթագրություններ ==