«Պողպատե ալքիմիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
 
Այդ ժամանակ էլ Էլրիկները գնում եմ Դաբլիս, իրենց նախկին ուսուցչուհու մոտ, ով նրանց սեվերեցրել էր ալքիմիա: Երբ որ եղբայրները գնում են Դաբլիս, Ալֆոնսին առևանգում է Ժլատությունը և նրա թիմը, որը բաղկացած է մարդ-խիմերաներից, որպեսզի իմանան, թե ինչպես է Էդվարդը Ալֆոնսի հոգին ամրացրել զրահների մեջ և այդպես ունենան անմահություն: Ժլատությունը Ալֆոնսին պատմում է համմունկուլուսների մասին և ասում է, որ ինքը, տռփանքը, շատակերությունը և նախանձը նրանցից են: Սակայն գալիս է ֆյուրեր Կինգ Բրեդլին, ով ազատում է Ալֆոնսին և սպանում է հերթով Ժլատության թիմի անդամներին և մահվան եզրին հասցնում Ժլատությանը, իսկ հետո պարզ է դառնում, որ նա նույնպես համունկուլուս է, իսկ Ժլատությանը տանում է համունկուլուսներին ստեղծողի մոտ, ում նրանք անվանում էին Հայր, ով կուլ է տալիս Ժլատությանը: Էդվարդը ծանոթանում Լին Յաոյի հետ, ով Սին կայսրության արքայազն էր և եկել է Ամեստրիս անմահության գաղտնիքը բացահայտելու համար: Լինը կարող է զգալ համունկուլուսներին և այդ պատճառով Էդվարդը նրանից օգնություն է խնդրում համունկուլուսների դեմ պայքարի համար: Մուստանգը սպանում է տռփանքին` Էդվարդը, Ալֆոնսը, Սպին, Լինը, Մեյ Չանը` աղջիկ-ալքիմիկոս և Սին կայսրության արքայադուստր, ով նույնպես եկել էր Ամեստրիս անմահություն ստանալու համար, անցնում են գետնի տակ` Հոր թաքստոց: Ինչպես պարզվում է Հոր տեսքը արտաքին տեսքվ կրկնում է Վան Հոհենհայմին` Էդվարդի և Ալֆոնսի հորը: Հայրը չի սպանում Էլրիկներին` ասելով, որ նրանք պետք են դեռ իրեն: Հետո Լինի մեջ դնում է փիլիսոփայական քար և ստեղծում նոր համմունկուլուս` Ժլատությանը: Սպին և Մեյ Չանը կարողանում են փախչել ազատագրելով Մարկո բժշկին, ում առևանգել էին համունկուլուսները: Կատարվածից հետո ֆյուրերը փաստացի պատանդ է վերցնում Վինրիին այդպիսով արգելելով Էդվարդին զբաղվել փիլիսոփայական քարի գործերով: Ռոյ Մուստանգը` իմանալով, որ ֆյուրերը համունկուլուս է, գործողություններ է ձեռնարկում կառավարության դեմ, սակայն անհաջողություն է կրում, քանի որ Մուստանգի բոլոր աշխատակիցներին ուղարկում են տարբեր Ամեստրիսի մարզեր, իսկ Լիզա Հոուկային նշանակում են Կինգ Բրեդլիի ադյուտանտ, ադյպիսով իր մոտ պահելով:
 
Հայտնաբերելով, որ ամեստրիսական ալքիմիան չի աշխատում Հոր դեմ, իսկ Մեյ Չան ալկագեստիան աշխատեց, Էդվարդը և Ալֆոնսը ուղևորվում են հյուսիս` Մեյ-Չանին գտնելու, որպեսզի նա իրենց սովորեցնի ալկագեստիա: Այդ ժամանակ էլ հենց Մեյ Չանը, Սպին, Մարկոն փնտրում են Սպիի գրառումները ալկագեստիայի և ալքիմիայի մասին: Էդվարդը և Ալֆոնսը ժամանում են Բրիգս ամրոց, որը գտնվում է Դրահմայի սահմանին, որտեղ նրանց հանդիպում է գեներալ Օլիվիա Ամստրոնգը: Հանկարծ Բրիգսի ամենացածր մակարդակ է դուրս գալիս համունկուլուս Ծուլությունը, ով զարմացնում է բոլորին իր անխոցելիությամբ: Էդը, ով ցույց տվեց, որ իրազեկված է համունկուլուսների մասին` հրաժարվեց պատասխանել նրանց հարցերին: Բրիգսի զինվորներին հաջողվում է հաղթել Ծուլությանը և սառեցնել նրան: Ինչպես պարզվում է` Ծուլությունը փորում է թունել, որը ինչպես մտածում է Էդվարդը շրջապատում է ամբողջ Ամեստրիսը և կազմում է Ամեստրիս երկրի բնակչությունից փիլիսոփայական քար ստեղծելու ծրագրի մաս: Լիզան պարզում է, որ Սելիմ Բրեդլին իրականում համունկուլուս է և առաջինն է յոթ համունկուլուսներից: Լիզա Հոուկայը պարզում է նաև, որ Սելիմի իրական անունը Հպարտություն է: Կինգ Բրեդլին պետական ալքիմիկոս Կիմբլիին ուղարկում է հյուսիս, որպեսզի նա սպանի Սպիին: Կիմբլիի հետ ֆյուրերը ուղարկում է նաև Վինրիին, որպեսզի Էլրիկները հասկանան, որ Վինրիի կյանքը կախված է իրենց գործողություններից: Կիմբլին Էդվարդից օգնություն է խնդրում Սպիին գտնելու հարցում և խոստանում է նրա համար փիլիսոփայական քար: Էդվարդը համաձայնվում է, սակայն ամենևին էլ չի պատրաստվում օգտագործել փիլիսոփայական քարը: Եղբայրները ուղևորվում են որոնման, սիկ Վինրին որոշում է ուղեկցել նրանց: Վինրին, որպեսզի Կիմբլիին խաբի, մտածում է թակարդ հենց իր առևանգումը Սպիի կողմից, նախօրոք Սպիի հետ պայմանավորված: