«Տրիպտոլեմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 36.
| Վիքիպահեստ =
}}
'''Տրիպիոլեմոս''' ([[Հին հունարեն|հին հուն.]] Τριπτόλεμος, [[Լատիներեն|լատ.]] Triptolemus), [[Հունական դիցաբանություն|հունական դիցաբանության]] կերպար,Դեմետրայի մասին էլևվսիական և աթթիկական առասպելների ժամանակաշրջանի հերոս, Էլևվսիական արքա Կելեյի և Մեհանիրայի որդին (ըստ [[Պուբլիուս Օվիդիուս Նասո|Օվիդիուս]]ի և Նոննի (կամ Կոֆոնեի, կամ Գիոնի, կամ Դեիոպի)։ Ըստ արգոսյան վարկածի, Տրոխիլի որդին<ref>Павсаний. Описание Эллады I 14, 2</ref>։ Ըստ Պանիասիդի՝ Էլևվսինի որդին<ref>Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 5, 2</ref>։ Ըստ Օրփեոսի՝ Դիսավլի որդին։ Ըստ վարկածի՝ [[Հերակլես]]ի և Պոլիգիմնիի որդին<ref>Гигин. Мифы, выписки Досифея 1</ref>։ Ըստ Ֆերեկիդ Աթենացու և Մուսեի՝ Օկեանի և Հերայի որդին<ref>Мусей, фр.14 Керн</ref>։ Հերիլի «Ալոպա» ողբերգությունում պատմվում է, որ Կերկիոնը և Տրիպտոլեմոսը եղբայրներ էին, որ նրանց ծնել է Ամֆիկտիոնի դուստրը, որ Տրիպտոլեմոսի հայրը Ռառն է, իսկ Կերկիոնինը՝ [[Պոսեյդոն]]ը<ref>Павсаний. Описание Эллады I 14, 3; Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.179</ref>։
 
Ըստ էլևվսիական ավանդության, [[Դեմետրա]]ն՝ մահկանացու կնոջ կերպարում, իր դուստր [[Պերսեփոնե]]ին փնտրելիս, որին առևանգել էր [[Հադես]]ը, գալիս է Էլևսինա՝ արքա Կելեյի մոտ և հանձն է առնում Տրիպտոլեմոսի կրտսեր եղբայր Դեմոֆոնտի դաստիարակությունը։ Մի անգամ գիշերը, ցանկանալով Դեմոֆոնտին [[անմահություն]] տալ, Դեմետրան նրան դնում է կրակի մեջ, սակայն այդ պահին մտնում է Մետանիրան։ Վախեցած մայրը աղմուկը է բարձրացնում, իսկ այդ ընթացքում երեխային հափշտաոկւմ է բոցը։ Որպես հատուցում այդ կորստի, Դեմետրան Տրիպտոլեմոսին նվիրում է վիշապներով լծված [[մարտակառք]] և ցորենի սերմեր։ Ըստ Գիգինի, ոչ թե Դեմոֆոնտը, այլ Տրիպտոլեմոսն է Դեմետրայի կողմից դրվել կրակի մեջ, ըստ որում նրա հայր Էլևսինը, այն բանի համար, որ ականատես է եղել գաղտնի խորհրդին, մահանում է, իսկ ինքը՝ Տրիպտոլեմոսը, շնորհվում է հիշատակված հողագործական արիբուտներով։ Դեմետրան բուժում է նրան հիվանդությունից՝ խմեցնելով կակաչի հյութ և կաթ, սակայն չի կարողանում անմահություն տալ<ref>Овидий. Фасты IV 529—560</ref>։ Նա Դեմետրային խոզ է [[Զոհաբերություն|զոհաբերում]]՝ նրան պատելով աղի ալյուրով<ref>Гигин. Мифы 277</ref>։ Ցուլեր է արածեցնում<ref>Климент. Протрептик 20, 2</ref>։