«Պետությունների իրավահաջորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պետությունների իրավահաջորդություն''', «տվյալ տարածքի վրա, ըստ միջազգային իրավունքի, մի Պետու...»:
 
No edit summary
Տող 7.
Իրավահաջորդույթան հիմքը տարածքն է և իրավահաջորդության մասին [[հռչակագիր]]ը կամ այլ համահունչ [[փաստաթուղթ]]ը բնավ պարտադիր պայման չէ իրավահաջորդության փաստի առկայության համար: Անգամ հակառակի պնդումը, այսինքն, առ այն որ նորաստեղծ պետությունը չի հանդիսանում նախորդ պետության իրավահաջորդը, բնավ չի ազատում տարածքի հաջորդ իրավատեր երկրին տարածքի նախորդ իրավատիրոջ պարտավորություններից: Օրինակ, [[ՌՍՖՍՀ]] (հետագայում նաև [[ՍՍՀՄ]]-ը) կամ [[Թուրքիա]]ն ամեն կերպ ժխտում էին համապատասխանաբար [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի կայսրության]] և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] իրավահաջորդը լինելը, սակայն, քանի որ նրանք երկուսն էլ ժառանգել էին իրենց նախորդող երկրների տարածքների հիմնական մասը, միջազգային հանրության կողմից համարվում էիր նշյալ երկրների իրավահաջորդ երկրներ և դա ամրագրված է մի շարք միջպետական փաստաթղթերով, դատական վճիռներով և միջազգային պրակտիկայով: Օրինակ, երկու երկրներն էլ տեր կանգնեցին իրենց նախորդների անշարժ գույքին արտասահմանում կամ ստանձնեցին և վճարեցին նախորդների պարտքերը<ref name="lragir"/>:
 
Նորանկախ երկիրը չի կարող պատասխանատվություն կրել մի բանի համար, օրինակ՝ [[արտաքին քաղաքականություն|արտաքին քաղաքականության]], որի կայացման և ընթացքի վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել<ref>: Ի դեպ, [[ԱՄՆ]] արտաքին քաղաքականության մասին օրենքի կրկնամեկնությունը (''Restatement of the Law (3d) of Foreign Relations Law of the United States'') ''tabula rasa''-ի սկզբունքը վերապահում է ոչ միայն նորանկախ երկրներին (''newly independent state''), այլև բոլոր նոր երկրներին (''new states'')</ref>: Այդպես՝ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չի հանդիսանում ՀԽ(ս)ՍՀ իրավահաջորդը, բայց հանդիսանում է [[1918]]-[[1920]] թվականների [[Հայաստանի առաջին Հանրապետություն|Հայաստանի առաջին հանրապետության]] իրավահաջորդը<ref name="lragir"/>:
 
== Ծանոթագրություններ ==