«Ռուբեն Տեր-Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 61.
 
==Ազգային Ազատագրական պայքար==
Ռուբեն Տեր-Մինասյանը հայ ազատագրական շարժմանը և Հայ Հեղափոխական Դաշնակցությանը անդամակցել է 1902 թվականից: 1902-1903 թթ. գործել է Բաթումում, այնուհետև որպես շրջիկ-գործիչ 1904 թ. սկզբին անցել է Կարս: Այնուհետև անցել Երևան, ուր ծանոթացել է Նիկոլ Դումանի հետ: Նրա հետ միասին 1904-ին անցել է [[Պարսկաստան]]ում, որտեղ կապեր է հաստատել մի շարք ականավոր հայդուկների հետ։ 1904 թ. հունիսի 26-ին Նիկոլ Դումանի խմբի կազմում /նույն խմբում էին նաև Սարբազ Խեչոն, Հակոբ Զավրիևը, ռուսական բանակի զինվորներ ջավախքցի Սուրենն ու Գրիշը/ փորձում է անցնել Սասուն: Բայց խումբը թուրք-պարսկական սահմանագլխին՝ Ռազզի տեղանքում, ընկնելով թուրքական ծուղակը, ընդհարվում է քրդական զինախմբերի հետ և ստիպված հետ է վերադառնում Սալմաստ: Այնուհետև Ռուբենը Վարդան Շահբազի /Մինաս Տոնիկյան/ հետ միասին սուրբ Թադևոս վանքի գծով 1905 թ. անցնում է Վան: 1905-1906 թթ. Ռուբենը Վանա Իշխանի /Նիկողայոս Պողոսյան/ հետ կազմակերպական աշխատանք է տանում Ռշտունիքի /Լեռնապար/ շրջանի հայկական գյուղերում: 1906 թ. Ռուբենը անցնում է Սասուն: 1906-1907 թթ. գործակցել է Տարոնի հայդուկապետ Գևորգ Չավուշի /Գևորգ Ադամյան-Ղազարյան/, Սպաղանաց Քեռի Մակարի և տեղի մյուս ֆիդայիների հետ՝ փորձելով հաշտեցնել նրանց: Այդ ընթացքում մասնակցում է հայդուկային մի շարք կռիվների: 1907 թ. մայիսի վերջին նա էլ էր Գևորգի խմբի հետ Մշո Սուլուխ գյուղում, երբ հանկարծակի գյուղը շրջապատվեց թուրքական հազարապետ Քյոսա Բինբաշու զորքերի կողմից: Սուլուխի կռվից ու Գևորգ Չավուշի զոհվելուց հետո նա փաստացի դառնում է Տարոնի հայդուկապետ: Սուլուխի կռվից հետո զբաղվել է Գևորգ Չավուշի որդու՝ Վարդգեսի և կնոջ՝ Եղսոյի փրկության հարցով՝ նրանց ուղարկելով Վան՝ Արամ Մանուկյանի մոտ: 1907-1908 թթ. բազմիցս բանակցել է քուրդ զինյալների հետ։ Առաջնորդվելով ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովի որոշումներով՝ նա կարճ ժամանակում Տարոնը դատարկում է ֆիդայիներից՝ նրանց ուղարկելով Կովկաս: 1908 թվականի հուլիսի երիտթուրքական հեղաշրջումից հետո փաստորեն նա էր, որ Տարոնում դադարեցրեց հայդուկային պայքարը: 1908 թ. վերջին Ռուբենը Սասունից անցնում է Խնուս, այնուհետև Վան, այնտեղից էլ՝ Կարս: Որոշ ժամանակ Կարսում մնալուց հետո՝ Ռուբենը անցնում է Կ. պոլիս, այնտեղից մեկնում է [[Ժնև]], որտեղ ուսուցանում է Ժնևի համալսարանում: 1913 թվականին Ռուբենը վերադառնում է Տարոն: Զբաղեցնում է Մուշի շրջանի հայկական դպրոցների տնօրենի պաշտոնը։ 1915 թվականին դառնում Սասունի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 7 ամիս տևած ինքնապաշտպանությունից հետո, երբ արդեն սպառվել էին ինքնապաշտպանների զինամթերքի և սննդի պաշարները, նա հրահանգում է, որ ով ոնց կարող է, թող փրկվի: 1916 թ. մի խումբ զինակիցների հետ մի շարք դժվարություններից հետո կարողանում է Խնուսի շրջանում միանալ ռուսական զորքերին: Այնուհետև անդամակցում է Սեպուհի և Սեբաստացի Մուրադի ,,մեկ հայը մեկ ոսկի՛՛ նախաձեռնությանը, որի նպատակն էր փրկել ցեղասպանությունից մազապուրծ, բայց քրդերի մոտ գտնվող արևմտահայ որբերին և օգնել արևմտահայ փախստականներին: 1917 թ. Ռուբենն անցնում է Թիֆլիս: Ակտիվորեն մասնակցում Հ. Յ. Դաշնակցության ,,Թիկունքային քաղաքականությանը՛՛՝, բանակցում կարճ ժամանակով Թիֆլիս եկած Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի և տեղի բոլշևիկյան այլ ղեկավարների հետ: 1918 թ. մայիսի 28-ի Հայաստանի անկախության հռչակումից և Երևանի դիկտատոր Արամ Մանուկյանի վերջնագիր-պահանջից հետո՝ 1918 թ. հունիսին Հայաստանի Հանրապետության կառավորության մյուս անդամների հետ եկել է Երևան: 1920 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Համո Օհանջանյանի գլխավորած Բյուրո-կառավարության մեջ ստանձնել է ներքին գործերի և ռազմական նախարարի պաշտոնը: Ակտիվ մասնակցություն է ունեցել 1919-1920 թթ. թուրք-թաթարական խռովությունների և 1920 թ. բոլշևիկյան Մայիսյան ապստամբության ճնշման գործում: Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Զանգեզուր, այնուհետև Պարսկաստան: Ի վերջո հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ գրել և Բոստոի ,,Հայրենիք՛՛ ամսագրի էջերում տպագրել է իր մեծարժեք հուշերը, որոնք իր մահից հետո լույս են տեսել 7 առանձին հատորներով՝ ,,Հայ յեղափոխականի մը յիշատակները՛՛ խորագրով: Մահացել է 1951 թվականին 68 տարեկան հասակում: Ողջ կյանքում ունեցել է հակախորհրդային կողմնորոշվում և համարվել է ԽՍՀՄ-ի թշնամիներից մեկը: <ref name="aniv">[http://www.aniv.ru/archive/31/dzhavahktsy-v-borbe-za-erkir-ashot-melkonjan/ ЖУРНАЛ АНИВ: "Джавахкцы в борьбе за Еркир" - Ашот МЕЛКОНЯН]</ref>։
 
==Առաջին Համաշխարհային պատերազմ==