Բացել գլխավոր ցանկը

Changes

→‎Մոնղոլները Հայաստանում: փաստերի ավելացում, տվյալների թարմացում
[[1236]] թվականի ամռանը մոնղոլ-թաթարների 30 հազարանոց բանակը ներխուժեց [[Զաքարյան իշխանապետություն]]։ Զորքերին ուղեկցում էին բազմաթիվ քոչվորական ցեղեր՝ իրենց անասուններով, ընտանիքներով և ունեցվածքով։ Հայաստանում իշխաններից յուրաքանչյուրը քաշվել էր իր տոհմական ամրոցը և մտածում էր միայն սեփական կալվածքների պաշտպանության մասին։ Բաժանվելով առանձին զորամասերի՝ մոնղոլները շարժվեցին դեպի երկրի տարբեր գավառներ։ Հայ իշխանների մեծ մասը փախավ Վրաստան, իսկ մյուսները հպատակվեցին մոնղոլներին և պահպանեցին իրենց տիրույթները։
 
Քոչվոր մոնղոլների ճանապարհին ընկած փոքր քաղաքները գրավելուց հետո նրանք պաշարեցին քաղաքամայր [[Անի]]ն։ Ռամիկները, հարձակվեցին և սպանեցին մոնղոլների պատվիրակներին։ Թշնամին գործի դրեց պաշարողական մեքենաները և քանդեց քաղաքի պարիսպները։ Մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին մեծ թվով անեցիների։ Կենդանի մնացած բնակիչների մեծ մասը՝ արհեստավորներ, կանայք և մանուկներ, ստրկության վաճառվեցին։ Անիի ճակատագրին արժանացան [[Դվին]]ը, [[Կարս]]ը, [[Արմավիր]]ը և այլ քաղաքներ։
[[Պատկեր:Hetoum and Zabel.jpeg|մինի|[[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի]] [[Հեթում Ա|Հեթում]] թագավոր և [[Զաբել]] թագուհի]]
Մոնղոլ-թաթարները [[1242]]-[[1245]] թվականներին Բաչուի ղեկավարությամբ գրավել են Հայաստանի հարավարևմտյան նահանգները, որոնք պատկանում էին [[Իկոնիայի սելջուկյան սուլթանություն|Իկոնիայի սելջուկյան սուլթանությանը]]։ Սահմանագլխին նրանք պաշարեցին [[Կարին]] քաղաքը, որտեղ ապաստանել էր գավառի ամբողջ բնակչությունը։ Մոնղոլների հրամանով պաշարողների առաջին շարքում կռվում և մեծաթիվ զոհեր էին տալիս հայկական և վրացական զորքերը։ Երկու ամիս հետո միայն մոնղոլները ներխուժեցին քաղաք և կոտորեցին բնակչությանը։ 1244 թվականին գրավվեցին նաև Վասպուրականը, Տարոնը, Սասունը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/20/273/275 Հայաստանի նվաճումը]</ref>։