«Արշակ Ներսիսյան (Սեպուհ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
 
== Գործունեություն==
Մասնակցել է [[Սասուն]]ի [[1904]] թվականի ապստամբությանը։ Գործակցել է [[Հրայր Դժոխք|Հրայր]]ի, Վանա Իշխանի հետ։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին ([[1907]], [[Վիեննա]]) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև [[1912]] թվականը գործել [[Տարոն]]ում, ապա՝ [[Կարին]]ում, [[Թիֆլիս]]ում, 1913 թվականից ապրել է Խարկովում։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկին]]։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի [[Կովկասյան ճակատում|Կովկասյան ճակատում]] մղվող կռիվներին։ Այդ ընթացքում [[Սեբաստացի|Մուրադի /Խրիմյան/]] հետ հիմնադրել է ,,Մեկ հայը մեկ ոսկի՛՛ հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ [[Հայոց Ցեղասպանության]] հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։ 1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի /Սրվանձտյան/ հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար: Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան: Եղել է [[Հայաստանի Առաջին Հանրապետություն|Հայաստանի Առաջին Հանրապետության]] պառլամենտի անդամ, ճնշել է [[1920]] թ-ի Մայիսյան ապստամբությունը։ 1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին: Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման: Բնակվել է Ամերիկայի միացյալ նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երեք հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը:
 
== Վերջին տարիներ ==