«Արիստակես Բ Աթոռակալ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Արիստակես Բ Աթոռակալ''' (կառավարման տարիներ՝ 1465-1469), Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից։ Հաջորդել է [[Գրիգոր Ժ Ջալալբեկյանց]]ին։ Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են։ Մահացել է 1469-ին Վաղարշապատում։
 
Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Եղել է Վասպուրականի հոգևորականներից։ 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս։ Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ։