«Պողպատե ալքիմիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 57.
 
Էդվարդը դառնում է պետական ալքիմիկոս: Այս կոչումը Էդվարդին թուլատրում է ահռելի գրականություն, որից նա կարող է իմանալ ինչպես վերդականգնել իր և եղբոր մարմինները, բայց նաև դառնում է «կենդանի զենք» բանակի համար(«բանակի շուն»): Շատ մարդիկ Էդվարդին և Ալֆոնսին այդքան էլ լավ չեն վերաբերվում հենց Էդվարդի կոչման համար: Մի անգամ Էդվարդը և Ալֆոնսը լսում են փիլիսոփայական քարի մասին, որը ալքիմիկոսին հնարավորություն է տալիս շրջանցել հավասարապես փոխանակման կանոնը: Հետո հայտնվում է մի սերիական մարդասպան սպի մականունով, ով իշվարիտ է և սպանում է պետական ալքիմիկոսներին Ամեստրիսին պատժելու համար իր երկիրը ոչնչացնելու համար: Որոնումը շարունակելով նրանք հանդիպում են Մարկո բժշկին, ով պետական ալքիմիկոս է և ստեղծել է փիլիսոփայական քար: Մարկո բժիշկը Էդվարդին տալիս է մի քանի հուշումներ փիլիսոփայական քարի համար, որի արդյունքում եղբայրները իմանում են, որ փիլիսոփայական քարի հումքը իրական մարդիկ են: Էլրիկները գնում են 5-րդ հետազոտական լաբորատորիա, նրանք կարծում էին, որ հենց այդտեղ են ստեղծում փիլիսոփայական քարը, սակայն երկու մարդիկ, ովքեր իրենց անվանում են տռփանք և նախանձ ոչնչացնում են լաբորատորիան, որպեսզի վերացնեն հետքերը: Դրանից հետո Մայնս Հյուզը, ով աշխատում էր բանակում և Ռոյ Մուստանգի ու Էլրիկ եղբայրների սկսում է իր հետազոտությունը և փորձում է իմանալ ինչով են միմյանց հետ կապված Իշվարի մարտերը, փիլիսոփայական քարը և բանակի պաշտոնյաները, սակայն սպանվում է նախանձի կողմից:
 
Այդ ժամանակ էլ Էլրիկները գնում եմ Դաբլիս, իրենց նախկին ուսուցչուհու մոտ, ով նրանց սեվերեցրել էր ալքիմիա: Երբ որ եղբայրները գնում են Դաբլիս, Ալֆոնսին առևանգում է Ժլատությունը և նրա թիմը, որը բաղկացած է մարդ-խիմերաներից, որպեսզի իմանան, թե ինչպես է Էդվարդը Ալֆոնսի հոգին ամրացրել զրահների մեջ և այդպես ունենան անմահություն: Ժլատությունը Ալֆոնսին պատմում է համմունկուլուսների մասին և ասում է, որ ինքը, տռփանքը, շատակերությունը և նախանձը նրանցից են: Սակայն գալիս է ֆյուրեր Կինգ Բրեդլին, ով ազատում է Ալֆոնսին և սպանում է հերթով Ժլատության թիմի անդամներին և մահվան եզրին հասցնում Ժլատությանը, իսկ հետո պարզ է դառնում, որ նա նույնպես համունկուլուս է, իսկ Ժլատությանը տանում է համունկուլուսներին ստեղծողի մոտ, ում նրանք անվանում էին Հայր, ով կուլ է տալիս Ժլատությանը: Էդվարդը ծանոթանում Լին Յաոյի հետ, ով Սին կայսրության արքայազն էր և եկել է Ամեստրիս անմահության գաղտնիքը բացահայտելու համար: Լինը կարող է զգալ համունկուլուսներին և այդ պատճառով Էդվարդը նրանից օգնություն է խնդրում համունկուլուսների դեմ պայքարի համար: Մուստանգը սպանում է տռփանքին` Էդվարդը, Ալֆոնսը, Սպին, Լինը, Մեյ Չանը` աղջիկ-ալքիմիկոս և Սին կայսրության արքայադուստր, ով նույնպես եկել էր Ամեստրիս անմահություն ստանալու համար, անցնում են գետնի տակ` Հոր թաքստոց: Ինչպես պարզվում է Հոր տեսքը արտաքին տեսքվ կրկնում է Վան Հոհենհայմին` Էդվարդի և Ալֆոնսի հորը: Հայրը չի սպանում Էլրիկներին` ասելով, որ նրանք պետք են դեռ իրեն: Հետո Լինի մեջ դնում է փիլիսոփայական քար և ստեղծում նոր համմունկուլուս` Ժլատությանը: Սպին և Մեյ Չանը կարողանում են փախչել ազատագրելով Մարկո բժշկին, ում առևանգել էին համունկուլուսները: Կատարվածից հետո ֆյուրերը փաստացի պատանդ է վերցնում Վինրիին այդպիսով արգելելով Էդվարդին զբաղվել փիլիսոփայական քարի գործերով: Ռոյ Մուստանգը` իմանալով, որ ֆյուրերը համունկուլուս է, գործողություններ է ձեռնարկում կառավարության դեմ, սակայն անհաջողություն է կրում, քանի որ Մուստանգի բոլոր աշխատակիցներին ուղարկում են տարբեր Ամեստրիսի մարզեր, իսկ Լիզա Հոուկային նշանակում են Կինգ Բրեդլիի ադյուտանտ, ադյպիսով իր մոտ պահելով: