«Մաքս Ռեգեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մաքս Յոհանն Բապտիստ Ցոզեֆ''' (1873-1916), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Կոմպոզիտորներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1.
'''Մաքս Յոհանն Բապտիստ Ցոզեֆ''' ([[1873]]-[[1916]]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր։ [[1890]]-[[1893]] թվականներին կոմպոզիցիա է պարապել Հ․ Ռիմանի մոտ։ Դասավանդել է Մյունխենում ([[1905]] թվականից, երգեհոն և կոմպոզիցիա), Լայպցիգում (1907-1916, կոմպոզիցիա), Մայնինգենում ղեկավարել պալատական կապելլան ([[1911]]-[[1914]])։ Ատեղծագործել է բոլոր ժանրերում, բացի երաժշտական-բեմականից։ Ռեգերի ոճը ձևավորվել է, գլխավորապես, Բախի (որին ձոնել է «Բախի հիշատակին» երգեհոնային սյուիտը, [[1894]]-[[1895]]), Բրամսի երաժշտության, նաև Վագների հարմոնիայի ազդեցությամբ։ ժանրերի և ձևերի ընտրության (հնագույն սյուիտ, պրելյուդ և ֆուգա, կոնչերտո գրոսսո), պոլիֆոնիկ մտածողության գերակշռության մեջ արտահայտվել են Ռեգերի նեոկլասիցիստական միտումները, հատկապես վերջին երկերում՝ Կոնցերտ նվագախմբի համար հնագույն ոճով ([[1912]]), Մոցարտի թեմայով վարիացիաներ և ֆուգա նվագախմբի համար ([[1914]])։ Ռեգերի ստեղծագործությունը յուրատիպ կապող օղակ է արեմտաեվրոպական ուշ ռոմանտիզմի և 20-րդ դարի կլասիցիստական հոսանքների միջե։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կոմպոզիտորներ]]