«Հայաստանի էստրադային նվագախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
No edit summary
Տող 2.
 
Առաջին մենակատարներից են եղել՝ երգչուհի Լ․ Լազարևան, երգիչներ՝ Ա․ Սամվելյանը, Ս․ Փերիյանցը, հետագայում՝ Մ․ Հովհաննիսյանը, Ռ․ Բեյբութովը, Կ․ Տոնիկյանը, Բ․ Մավիսակալյանը, պարողներ Բ․, Լ․ և Գ․ Օրդոյան եղբայրները, Գ․ Այվազյանը, թմբակահար Ռ․ Յոլչյանը, պարուհի-երգչուհի Ա․ Մալխասյանը։ 1956-1992 թթ. գեղարվեստական ղեկավար է եղել Կոնստանտին Օրբելյանը, որը կազմի, գործիքավորման ոճի փոփոխություններով նվագախմբի կատարողական արվեստը հասցրել է նոր մակարդակի։ Տարբեր տարիներին հանդես են եկել մենակատարներ՝ երգչուհիներ [[Բելլա Դարբինյան]]ը, [[Ռաիսա Մկրտչյան]]ը, Լոլա Խոմյանցը, Զառա Տոնիկյանը, [[Տաթևիկ Հովհաննիսյան]]ը, [[Նադեժդա Սարգսյան]]ը, [[Գայանե Հովհաննիսյան]]ը, Լարիսա Դոլինան, երգիչներ Է․ Կարապետյանը, Ժ․ Դուվալյանը, Ժ․ Թաթլյանը, Ա․ Ավետյանը, կլարնետահար Հ․ Անսուրյանը, ստեղնավոր գործիքներ նվագող Թ․ Մադաթյանը, փողհար Հ․ Պետրոսյանը, պարուհի Ա․ Հարությունյանը և նվագախմբի վետերան Ռ․ Յոլչյանը։ Նվագացանկը ընդգրկել է հայկական ժողովրդական, արտասահմանյան, ջազային դասական և արդի կոմպոզիտորների երկեր։ Նվագախումբը ելույթներ է ունեցել [[ԱՊՀ]], մերձբալթյան երկրների քաղաքներում, [[Իրան]]ում, [[Լեհաստան]]ում, [[Բուլղարիա]]յում, [[Հունգարիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Սիրիա]]յում, [[Լիբանան]]ում, Հարավսլավիայում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում և այլուր։ Գործել է մինչև [[1992]] թվականի վերջը։ [[1997]] թվականից կազմակերպվել է Հայաստանի ջազ-նվագախումբ (ղեկավոր՝ Արմեն Մարտիրոսյան)։
 
1997 թվականին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր է դարձել երաժիշտ, կոմպոզիտոր և գործիքավորող Արմեն Մարտիրոսյանը, իսկ երաժշտական ղեկավար` ջազ փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար [[Արմեն Հյուսնունց]]ը: Բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում և արտերկրում: 2000 թվականին մասնակցել է «Երևան 2000» միջազգային 2-րդ ջազ փառատոնին և ելույթ է ունեցել դաշնակահար, կոմպոզիտոր և գործիքավորող Չիկ Կորիայի հետ: 2001 թվականին ձայնագրել է առաջին` «Մաունթին դանս» ձայնասկավառակը, որը նույն թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ֆյուժն-ալբոմ» մրցանակին: Ելույթներ է ունեցել արտերկրում կայացած հայկական երեկոների ժամանակ: 2008թ. Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ջազ նվագախումբ» մրցանակին: 2010 թվականին գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Արմեն Մարտիրոսյանին փոխարինել է Արմեն Հյուսնունցը: Թողարկել է 3 ձայնասկավառակ:
 
== Ծանոթագրություններ ==