«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
 
== Պայմանագրի հիմնական կետեր ==
Սան Ստեֆանոյի պայմանագրով [[ՉեոնոգորիաՉերնոգորիա]]ն, [[Սերբիա]]ն և [[Ռումինիա]]ն անկախ էին ճանաչվում։ [[Բոսնիա և Հերցեգովինա]]ն ինքնավարություն էին ստանում [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] շրջանակներում։ [[Բուլղարիա]]ն (Արևելյան Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դռան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։
 
Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայագետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը (տես Բեռլինի կոնգրես 1878 հոդվածին կից քարտեզը)։