«Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 64.
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Akhtamar S Khach plan.jpg|thumb|ձախից|250px|Եկեղեցու հատակագիծը]]
Սուրբ Խաչ եկեղեցին ([[915]]–[[921]]) համարվում է հայկական ճարտարապետության գոհարներից մեկը։ Խաչաձև հատակագծով, քառաբսիդ ոչ մեծ շինություն է (երկարությունը` 17 մ, լայնությունը`14 մ, բարձր, գմբեթով՝ 24 մ)` արևելակողմի զույգ ավանդատներով<ref name="pravenc"/>։ Հատակագծային հորինվածքը մոտենում է [[Սուրբ Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի|Ավանի]] և [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Հռիփսիմեի]] տաճարների տիպին, թեև էական փոփոխությունների են ենթարկվել անկյունային հատվածները, իսկ ծավալային ձևերը մշակվել են խաչաձև [[տաճար]]ների տարածական սկզբունքներին համապատասխան։ Արտաքին ճակատները խիստ մասնատված են, որն ավելի է շեշտվում անկյունային մասերի բազմանիստ, աշտարակաձև ելուստների առկայությամբ: [[Եկեղեցի]]ն պսակվում է լայնանիստ, ներսից շրջանաձև, դրսից 16 նիստանի թմբուկի վրա բարձրացող [[գմբեթ]]ով։ Նախկինում թմբուկի ծածկը հավանաբար եղել է ութանիստ, որը բնորոշ էր [[VI դար|VI]]-[[VII դար|VII]] դարերի հուշարձաններին։ Տաճարի հարավային աբսիդում մուտքից վերև, գմբեթարդից ցած տեղադրված է եղել թագավորական օթյակը, ուր բարձրացել են արտաքին քարե սանդուղքներով։ Օթյակն առանձնացված էր քարե կամարակապ [[բազրիք]]ով և արտաքուստ հարդարված ճոխ [[քանդակ]]ներով։
 
[[1316]] թ.-ին եկեղեցու հյուսիս-արևելք կառուցվել է ժամատունը, իսկ [[1763]] թվականին [[զանգակատուն]]ը: [[XVIII դար]]ում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է չորս սյունանոց [[գավիթ]]ը: Եկեղեցուց հարավ-արևելք գտնվում է XIII—XVII դարերի խաչքարերով գերազմանոց: