«Մաշկաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք (2)
Տող 13.
Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել [[էկզեմա]]ն։ Ու. Ուիլսոնը նկարագրել է [[կարմիր տափակ որքին]] և այլ հիվանդություններ, [[1867]]թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը։ Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս։ Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է [[քոսի տիզ]]ը ՝որպես [[քոս]]ի հարուցիչ , և մակաբույծ սնկերը որպես [[միկոզ]]ների հարուցիչներ։ Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն։ Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է [[Կապոշիի սարկոմա]] անվանումը։ Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլք։
 
Ռուսական դերմատոլոգիական դպրոցը ձևավորվել է XVIII-XIX-րդ դարերում։ Հիմնադիրներն են եղել Զիբելինը, Մուդրովը, [[Բոտկին]]ը, [[Իվան Սեչենով|Ի․ Սեչենով]]ը, [[Մեչնիկով]]ը և այլք։
 
[[Կատեգորիա:Մաշկաբանություն]]