«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
կետադրական
No edit summary
չ (կետադրական)
Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին [[Կենտրոնական Ասիա]]յից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ [[Միջին Ասիա]]ն մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։
 
13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թուրք, ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։
 
20-րդ դարի սկզբին Ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։
 
[[1917]] թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխության]] նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկ, բուրժուական ազգի ձեավորումը։ Սովետականկարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը (Ուզզբեկներ [[ԽՍՀ]]) և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ուզբեկներ]]
[[Կատեգորիա:Առաջավոր Ասիայի ազգեր]]
286 077

edits