«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
[[Պատկեր:10-day-old newt eg.jpg|մինի|''Neurergus kaiseri'' ձկան տաս օրական ձուն]]
'''Սաղմնային զարգացում''', [[բազմաբջիջ կենդանիներ]]ի զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է [[նախասաղմնային զարգացում|նախասաղմնային զարգացման]] շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է [[ձվաբջիջ|ձու]]ն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ [[բեղմնավորում]]ը ([[կուսածնություն|կուսածնության]] ժամանակ՝ ձվի ակտիվացումը), [[Տրոհում|տրոհման]] բաժանումները, [[գաստրուլյացիա]]ն, [[օրգանոգենեզ]]ը, թաղանթներից դուրս գալը կամ [[ծնունդ]]ը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է [[էվոլյուցիա]]յի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի [[հետսաղմնային զարգացում]]ը։
== Փուլեր ==
24 844

edits