«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ) առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ [[բլաստուլա]]ն։ Տրոհման 7-րդ բաժանումից առաջանում են 128 բջիջներ և սաղմն անվանվում է բլաստուլա<ref name="Camp" />։ Կաթնասունների սաղմն այս փուլում անվանվում է բաստոցիստ<ref name="NCBI">[http://www.ncbi.nih.gov/About/primer/genetics_cell.html What is a cell?] 2004. A Science Primer: A Basic Introduction to the Science Underlying NCBI Resources. NCBI.</ref>։
=== Գաստրուլյացիա ===
[[File:Blastula.png|thumb|250px|Գաստրուլյացիան տեղի է ունենում, երբ միաշերտ բլաստուլան ներփքվում է։ Էկտոդերմը երկնագույն է, էնտոդերմը՝ կանաչ, բլաստոցելը՝ դեղին, առաջնային աղին՝ մանուշակագույն]]
{{Հիմնական|Գաստրուլյացիա}}
Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են [[սաղմնային թերթիկներ]]ը և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք ([[էկտոդերմ]], [[էնտոդերմ]] և [[մեզոդերմ]])։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Շատ կաթնասունների մոտ հենց սաղմնային թերթիկների զարգացման ժամանակ է, որ սաղմն անվանում է մոր արգանդի պատին<ref name="Camp">Campbell, Neil A.; Reece, Jane B.; '''Biology''' Benjamin Cummings, Pearson Education Inc. 2002.</ref>։
24 844

edits