«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ
Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են [[սաղմնային թերթիկներ]]ը և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք ([[էկտոդերմ]], [[էնտոդերմ]] և [[մեզոդերմ]])։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Շատ կաթնասունների մոտ հենց սաղմնային թերթիկների զարգացման ժամանակ է, որ սաղմն անվանում է մոր արգանդի պատին<ref name="Camp">Campbell, Neil A.; Reece, Jane B.; '''Biology''' Benjamin Cummings, Pearson Education Inc. 2002.</ref>։
=== Օրգանոգենեզ ===
[[File:Human embryo.jpg|thumb|Մարդու 8-9 շաբաթական սաղմը, 38 մմ]]
{{Հիմնական|Օրգանոգենեզ}}
Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականանում է գլխավորապես բջիջների տեղաշարերի և տարբերակման շնորհիվ։ Ողնաշարավորների օրգանոգենեզի առաջին փուլն անվանվում է նևրուլյացում, երբ ձևավորվում են նյարդային թիթեղը և նյարդային խողովակը։
 
=== Ծնունդ ===
Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ, ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ և այլն։
24 844

edits