«Սաղմնային զարգացում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Սաղմնային զարգացում''', [[բազմաբջիջ կենդանիներ]]ի զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է [[նախասաղմնային զարգացում|նախասաղմնային զարգացման]] շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է [[ձվաբջիջ|ձու]]ն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ [[բեղմնավորում]]ը ([[կուսածնություն|կուսածնության]] ժամանակ՝ ձվի ակտիվացումը), [[Տրոհում|տրոհման]] բաժանումները, [[գաստրուլյացիա]]ն, [[օրգանոգենեզ]]ը, թաղանթներից դուրս գալը կամ [[ծնունդ]]ը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է [[էվոլյուցիա]]յի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի [[հետսաղմնային զարգացում]]ը։
== Փուլեր ==
=== Բեղմնավորում ===
{{Հիմնական|Բեղմնավորում}}
Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոոմանտրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ) առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ [[բլաստուլա]]ն։ Տրոհման 7-րդ բաժանումից առաջանում են 128 բջիջներ և սաղմն անվանվում է բլաստուլա<ref name="Camp" />։ Կաթնասունների սաղմն այս փուլում անվանվում է բաստոցիստ<ref name="NCBI">[http://www.ncbi.nih.gov/About/primer/genetics_cell.html What is a cell?] 2004. A Science Primer: A Basic Introduction to the Science Underlying NCBI Resources. NCBI.</ref>։
=== Գաստրուլյացիա ===
{{Հիմնական|Գաստրուլյացիա}}
Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են [[սաղմնային թերթիկներ]]ը և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք։կառուցվածք ([[էկտոդերմ]], [[էնտոդերմ]] և [[մեզոդերմ]])։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Շատ կաթնասունների մոտ հենց սաղմնային թերթիկների զարգացման ժամանակ է, որ սաղմն անվանում է մոր արգանդի պատին<ref name="Camp">Campbell, Neil A.; Reece, Jane B.; '''Biology''' Benjamin Cummings, Pearson Education Inc. 2002.</ref>։
=== Օրգանոգենեզ ===
{{Հիմնական|Օրգանոգենեզ}}
Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականանում է գլխավորապես բջիջների տեղաշարերի և տարբերակման շնորհիվ։ Ողնաշարավորների օրգանոգենեզի առաջին փուլն անվանվում է նևրուլյացում, երբ ձևավորվում են նյարդային թիթեղը և նյարդային խողովակը։
=== Ծնունդ ===
Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ, ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ և այլն։
== Գենետիկական հիմք ==
Սաղմնային զարգացում և հյուսվածքների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի բոլոր բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց սաղմնային զարգացման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր [[գեն]]եր, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզը։ Այսպիսով, սաղմնային զարգացման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ սպիտակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Սաղմնային զարգացում}}
{{ՀՍՀ}}