«Միություն և առաջադիմություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (կետադրական, ձևաչափ)
{{Տեղեկաքարտ կուսակցություն
{{Հայոց Ցեղասպանություն}}
|անվանում = Միություն և առաջադիմություն
|անվանում_բնիկ = {{lang-ota|إتحاد و ترقى‎}} </br>{{lang-tr|İttihat ve Terakki}}
|պատկեր =
|colorcode =
|առաջնորդ = [[Ջեմալ փաշա]], [[Թալեաթ Մեհմեդ]], [[Էնվեր փաշա]]
|հիմնադրված = 1889 թ. այիսի 21
|գաղափարախոսություն = սահմանադրականությունը, օսմանիզմ, պանթուրքիզմ, թուրքական ազգասիրություն
|հայացք =
|կրոնք = իսլամ
|գույներ =
|շտաբ = Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
|թերթ =
|ազգային =
|միջազգային =
|աթոռներ1_վերնագիր =
|աթոռներ1 = <!-- {{Տեղեկաքարտ կուսակցություն/աթոռներ|շահած_աթոռներ|ընդհանուր_աթոռներ|hex=#ff0000}} -->
|աթոռներ2_վերնագիր =
|աթոռներ2 =
|աթոռներ3_վերնագիր =
|աթոռներ3 =
|աթոռներ4_վերնագիր =
|աթոռներ4 =
|կայք =
}}
'''Միություն և առաջադիմություն''' ([[թուրքերեն|թուրք.]] «Ittihat ve terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), [[Երիտասարդ Թուրքեր|երիտթուրքեր]], թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է [[1889]] թ. [[մայիսի 21]]-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը [[1876]] թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի [[Փարիզ]]ի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ [[1897]] թվականին սկսել են գործել ընկերության [[Ժնև]]ի, ապա և [[Կահիրե]]ի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր [[Կ.Պոլիս|Կ.Պոլսում]], [[Զմյուռնիա]]յում, [[Ժնև]]ում, [[Կահիրե]]ում, քննադատել [[Աբդուլ Համիդ II|Աբդուլ Համիդ ll]]-ի վարչակարգը։ [[1902]] թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ [[Սալոնիկ]]ում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ [[1908]] թվականի [[հուլիսի 23]]-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ [[Թալեաթ փաշա|Թալեաթը]], [[Էնվեր փաշա|Էնվերը]], [[Բեհաեդդին Շաքիր]]ը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-18) [[Օսմանյան կայսրություն]]ը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների ([[1911]] թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-13-ին՝ [[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյան]], 1914-18-ին՝ [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտ]]) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։
 
 
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Կուսակցություններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Օսմանյան կայսրության կուսակցություններ]]
160 258

edits